ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑ՝ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ. ՍԻՍԻԱՆԻ ԲԿ-Ն ՉԻ ԼՈՒԾԱՐՎԵԼՈՒ

18.09.2018 16:07
1542

Սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի ««Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 464-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: 
Նախկին կառավարության այս որոշումը մեծ բողոքների տեղիք էր տվել Սիսիանում, եւ բնակիչների ձայնը տեղ հասցնելու ու խնդիրն ի շահ նրանց եւ բժշկական կենտրոնի աշխատակիցների հանգուցալուծելու համար՝ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ՀՀ վարչապետի, հարցին առնչվող նախարարների, կառավարության այլ անդամների հետ հետեւողական աշխատանք էր տանում ու մեծ ջանքեր գործադրեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը. տեղում քննարկումներ կազմակերպվեցին նաեւ ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության նախարարներ եւ բուժհիմնարկների կոլեկտիվների հետ: 
Կառավարությունն իր սեպտեմբերի 14-ի որոշումը ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը հանգեցրել է տարածաշրջանի բնակչության և ընկերության աշխատողների դժգոհությանը: Նշված որոշման հիման վրա ընկերության լուծարման արդյունքում տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացը նախատեսվում էր իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի կողմից, որի պարագայում, հաշվի առնելով առկա դժգոհությունները, նշված գործընթացի իրականացումը ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի կողմից նպատակահարմար չէ: Միաժամանակ, ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 464-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դրանում նախատեսված որևէ գործողություն չի իրականացվել, որի արդյունքում այս նոր՝ սեպտեմբերյան որոշման ընդունումից հետո որևէ լրացուցիչ գործողությունների կատարման անհրաժեշտություն չի առաջանում, 
ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40