Պայծառանուն գավառ Արևյաց տուն. աննախադեպ գիտաժողով Մեղրիում

20.11.2023 16:21
1425

Մեղրիում՝ քաղաքի գեղագիտական կենտրոնում, նոյեմբերի 17-ին և 18-ին տեղի ունեցավ գիտաժողով՝ «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջազգային կապեր» խորագրով։

Միջոցառմանը մասնակցում էին  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, այլ գիտաուսումնական հաստատությունների ղեկավարներ, գիտաշխատողներ, Մեղրի համայնքի մտավորականներ, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։

Երկու օրվա ընթացքում ներկայացվեց մոտ երեք տասնյակ զեկուցում, որոնց նյութերն առնչվում էին Արևիքի, մասամբ նաև՝ հարևան Գողթն գավառի հնագիտությանն ու պատմությանը, տեղանվանական համակարգին, հուշարձաններին և վիմական արձանագրություններին, որմնանկարչությանն ու ճարտարապետությանը, մշակութային այլ բնագավառների, ինչպես նաև վերջին տարիներին Մեղրու տարածաշրջանում իրականացված պեղումներին և հետազոտական աշխատանքներին։

Գիտաժողովը բացվեց Աշոտ Մելքոնյանի «Արևիք-Մեղրին Հայաստանի աշխարհաքաղաքական և պատմամշակութային հոլովույթում» զեկուցումով։

Գիտաժողովն իրականացվեց «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի օժանդակությամբ։

Հյուրերի համար կազմակերպվել էին ճանաչողական այցեր՝ Մեղրի խոշորացված համայնքի պատմամշակութային վայրերով։

Գիտաժողովի նյութերը կամփոփվեն առանձին ժողովածուի մեջ։

Գիտաժողովին մասնակցում էր «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական անձնակազմը։

Ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանի և Ռուբեն Սաֆրաստյանի հետ «Սյունյաց երկրի» հարցազրույցները՝ հաջորդիվ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40