Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

04.02.2022 19:20
1351

Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պաշտոնական արարողությունը մեկնարկեց պատմական անդրադարձով`ներկաներին և հեռուստադիտողներին ներկայացնելով նախորդ 23 ձմեռային Օլիմպիական խաղերն ընդունած երկրները: Հաջորդիվ սկսվեց պատվիրակությունները մուտքը մարզադաշտ: Հայաստանի պատվիրակության դրոշը տանում էին դահուկորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Թինա Կարապետյանը:

Պեկինն Օլիմպիական խաղերն ընդունած միակ քաղաք է, որ ընդունել է թե ձմեռային, թե ամառային (2008 թվական) խաղերը:

Օլիմպիական խաղերը պաշտոնապես բացեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, իսկ ձմեռային Խաղերի կրակը վազեցրին երկու պատանի չինացի մարզիկ:

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում ներկայացնում են դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, ինչպես նաև գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի և մարզիչ Արսեն Ներսիսյանի թեստերի պատասխանները դրական են եղել և նրանք չեն մեկնել Պեկինի խաղերին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40