Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից. Շոլց

02.03.2023 20:20
840

Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Շոլցը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ մտքեր են փոխանակվել: Նա նշեց այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել Հայաստանում: Գերմանիան ցանկանում է այս ճանապարհին շարունակել օգնել Հայաստանին՝ իր հնարավորությունների շրջանակում: Շոլցը կարևոր համարեց, որ նախորդ տարի Գերմանիան սկսել է Հայաստանի հետ զարգացման ոլորտում համագործակցությունը:

Շոլցը կարևորեց նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ գնան երկարաժամկետ լուծման: ՀՀ վարչապետը Շոլցին է ներկայացրել ԼՂ-ում վերջին զարգացումները: «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ասաց կանցլերը:

Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Շոլցն ընդգծեց, որ Գերմանիան դա արել է՝ նաև ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկելով: Ընդ որում, այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան:

Շոլցը կոնֆլիկտի լուծման համար քաջալերող քայլ համարեց Փաշինյանի և Ալիևի՝ Պրահայում ու Մյունխենում մտքերի փոխանակումը:

Անդրադառնալով հարցին ու դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում անգամ Հաագայի դատարանի որոշումն՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ Շոլցը վերահաստատեց. «Մենք ինքնորոշման իրավունքի, նաև տարածքային ամբողջականությա սկզբունքի կողմնակիցն ենք»: Նա կարևորեց տարածաշրջանում անվտանգության բարելավումը:

Շոլցն ու Փաշինյանը խոսել են նաև երկրների տնտեսական հարաբերությունների մասին: Գերմանիայի կանցլերը վարչապետ Փաշինյանին քաջալերել է շարունակել կոռուպցիայի դեմ իր պայքարը:

Շոլցը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին Գերմանիա այցի համար:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12