Պետրոսախաչ. ահա եւ զորավոր ու փափագելի սրբավայրը, որտեղ շատ ուխտավորներ են այցելում

22.11.2019 13:00
2017

Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային ճյուղավորման գագաթում գտնվող այդ սրբավայր այցելեցինք 2019 թ. նոյեմբերի 17-ին:

Լեռնաշղթայի այդ ճյուղն ընկած է Տաթեւ եւ Հարժիս գյուղերի միջեւ:

Երկու կողմից էլ բարեհարմար է գագաթ բարձրանալը:

Բայց մենք Պետրոսախաչ բարձրացանք Տաթեւի կողմից:

Ընդ որում՝ լեռնագագաթի հարավային ստորոտում գտնվող աղբյուրից հետո ճանապարհը պետք է անցնեինք ձիով կամ ոտքով:

Մենք ճանապարհ ընկանք ոտքով, սակայն գագաթի մատույցներում մեզ միացավ Տաթեւի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Գրիգորյանը՝ իր ձիով:

2031 մ. բարձրության Պետրոսախաչի իշխող բարձունքից երեւում են ե՛ւ Մեծ Իշխանասարն ու Աղոթարանը, ե՛ւ Արամազդն ու Գլուխ Ձագեձորոն, ե՛ւ Հարժիսի կիրճն ու Հարսնաձորը, նաեւ Ուխտասարը:

Պետրոսախաչի մենավոր ու կոտրած խաչի մոտ մենք մոմ վառեցինք եւ աղոթք բարձրացրինք առ Աստված՝ խաղաղության եւ Սյունյաց աշխարհի բարգավաճման համար:

Որոշ մասնագետներ Պետրոսախաչը նույնացնում են Հաբանդ գավառի Պետրոսկա վանք գյուղի սրբավայրի հետ, որը վիճելի է:

Պետրոսախաչից վերադարձանք Հարժիսի կիրճով: Լեռնալանջերով ու անտառներով ձգվող կածաններով նախ իջանք Հին Հարժիք բնակատեղի, որ նաեւ Ալն թագավոր է կոչվում, որտեղից էլ ճանապարհը շարունակեցինք ամենագնացով…

Պետրոսախաչից Հին Հարժիք (Ալն թագավոր), ապա եւ Ներքի շեն ու ներկայիս Հարժիս ձգվող ուղին այն ճանապարհն է՝ հարավից եկող, որ Քարվանսարայում (Հարժիսի տարածք) միանում է Արարատյան դաշտից-Նախիջեւանից դեպի Պարտավ եւ Աղվանք տանող հին ճանապարհին:

Իսկ Որոտան գետն անցանք 14-րդ դարում կառուցված չքնաղ մի կամրջով, որ գտնվում է Հին Հարժիքում (Ալն թագավոր կոչվող վայրում):

Հ.Գ.

1.            Պետրոսախաչի զորավորության հետ կապված մի ավանդազրու

յց է մեզ փոխանցում Ստեփան Լիսիցյանը «Զանգեզուրի հայերը» գրքում (Էջ 129):

Ահա՝ «Երաշտի ժամանակ մատաղ էին մորթում. խեղդվածի գերեզմանի վրա ջուր էին ածում, եւ այնտեղից բերած ջուրը արտում ցանում, կամ մի զօրավօր քար տեղից վերցնում, գետի կամ աղբյուրի մեջ լողացնում եւ բերում նորից տեղը դնում: Այդպիսի խաչքարեր կամ պարզ  գերեզմանաքարեր գյուղերից շատերի մոտ կային:

Օրինակ՝ Տաթեւ գյուղում  Պէտրոսախաչը: Տաթեւում «անձրեւ առաջացնելու համար դիմում են եւ այս միջոցին: Կիրակի առավոտ, երաշտի ժամանակ աղջիկները ման են գալիս տնետուն, հավաքում են զանազան ուտելեղեն եւ հետները տանում մի  սարի գլուխ, որտեղ ընդհանուր ճաշ են սարքում, երգում, ուտում,. խմում, զվարճանում: Այդ սարից ճաշից հետո վերցնում են  մի քար եւ տանում են մոտակա վտակը: Այդ ծիսակատարության ժամանակ աղջիկները չպիտի ետ նայեն: Քարը ձգում են ջրի մեջ եւ նրա մեջ թողնում մի նկատելի տեղ, որ երբ արդեն հարկավոր չի լինի՝ տանեն ետ դնեն հին տեղը, թե չէ սաստիկ անձրեւը կարող է սրբել՝ տանել բոլոր ցանքսերը»:

2. Շնորհակալություն Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին՝ «Սյունյաց երկրի» ուխտագանացությանը երիցս աջակցելու համար:

Սամվել Ալեքսանյան

ԿԸՀ-ն քննում է իր կողմից գրանցված պատգամավորի նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալը

22.07.2026 00:49

Զինծառայող է մահшցել․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

21.07.2026 22:08

Հայ գերիների շինծու դատավարությունը Բաքվում. ելույթ են ունեցել դատախազները

21.07.2026 20:57

ԿԸՀ-ն հրապարակել է ՔՊ պատգամավորների ցանկը

21.07.2026 16:51

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մանդատ ստացած պատգամավորների անունները հայտնի են

21.07.2026 16:46

Ովքե՞ր են ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատ ստացած պատգամավորները

21.07.2026 16:43

Նավակատիք եւ վերաօծում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

21.07.2026 16:18

Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով

21.07.2026 16:01

Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր

21.07.2026 15:20

Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ

21.07.2026 14:14

Նվեր Զելյայի «Սյունիքը»

21.07.2026 13:03

ՁՈՐԱՍՏԱՆ ԵՎ ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ ԳՅՈՒՂԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՈՒՆԵՆ

21.07.2026 12:56