Մարզում նվազել են ծնունդները, իսկ մահացությունները՝ աճել

27.01.2016 15:43
1968

Սյունիքի մարզպետարանում հունվարի 25-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որ վարում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ: Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց թվական տվյալներ՝ մասնավորապես նշելով, որ 2015թ. ՀՀ պետական բյուջեից մարզին նախատեսված միջոցների ֆինանսավորումը կազմել է 99,6%, համայնքներին լրավճարների հատկացումը՝ 100%:

«Չնայած հրապարակված բարձր տոկոսներին, բավականին բացթողումներ ունենք: Կան անպարտաճանաչ գյուղապետեր, ովքեր չեն գիտակցում իրենց պարտականությունների կատարման անհրաժեշտությունը», - զեկուցումից հետո ասաց Ս.Խաչատրյանը՝ կարեւորելով առաջին եռամսյակում համայնքների սեփական եկամուտների 2015 թվականի պարտքերի մարման անհրաժեշտությունը եւ հավելելով՝ «Որոշ գյուղապետեր չեն ցանկանում իրենց պարտականությունը կատարել՝ չգիտակցելով, որ սեփական եկամուտներ հավաքելով է ձեւավորվում համայնքի բյուջեն, որով կարելի է այդ նույն համայնքում որեւէ փոքրիկ գործ ձեռնարկել»:

Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը եւս իր զեկուցումը սկսեց թվերի հրապարակումով, բայց ոչ այնքան հուսադրող. նախորդ տարվա համեմատ մարզում ծնունդները նվազել են 68-ով, 1256 մահ է գրանցվել, նախորդ տարում՝ 1223, բնական աճը նվազել է մարզում, ծնունդների թիվը համեմատաբար նվազել են Կապանում եւ Սիսիանում: Բանախոսն անդրադարձավ Քաջարանի հիվանդանոցում անցած տարում մեծ աղմուկ հանած հեպատիտ C-ով վարակված հիվանդների խնդրին՝ ներկայացնելով, որ ախտորոշվել է հեպատիտ C-ով վարակված 16 հիվանդ, ովքեր ամբողջովին ապաքինվել են եւ գտնվում են բժիշկների հսկողության տակ, մարզպետը հետաքրքրվեց նաեւ մարզում սուր շնչառական հիվանդությունների տարածվածության չափով:

Մարզպետին առավել հետաքրքրում էր կրթական համակարգում տիրող իրավիճակը, եւ երբ կրթության մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը զեկուցում էր, հաճախ ընդհատում էր բանախոսին, պարզաբանումներ պահանջում այս կամ այն հարցի շուրջ: Մարզի ղեկավարը, նախեւառաջ, հետաքրքրվեց, թե մարզի դպրոցներից քանիսն է լիարժեք ապահովված համակարգչային համակարգով: Պարզ դարձավ, որ մարզի բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետային կապով, 102 դպրոցում գործում է համակարգչային դասարան, մեկ դպրոցին միջինն ընկնում է 11 համակարգիչ: Հաջորդը, որը նկատեց մարզպետը, այն էր, որ գյուղական խոշոր համայնքների դպրոցներից օլիմպիադաներում լուրջ արդյունքներ չեն լինում: «Եթե տնօրենը վերջին տասը տարում ոչ մի արդյունք ցույց չի տվել, ուրեմն նա ի վիճակի չէ աշխատելու այդ կրթօջախում: Մենք այդ տնօրենին ուզում ենք լավություն անել՝ նրան չտեղաշարժելով, բայց հարյուրավոր աշակերտների վատություն ենք անում», - եզրակացրեց մարզպետը:

Խնդիր դրվեց նաեւ գյուղական դպրոցների դեպքում մանկավարժներ ընտրել համայնքից, քանզի առատ ձյան դեպքում փակվում են գյուղ տանող ճանապարհները, ինչը դրսեկ մանկավարժներին դասերից ուշանալու տեղիք է տալիս: «Եթե ուզում եք հասկանալ, որ պետության հիմքն ու ապագան դպրոցն է, պետք է լուրջ քայլեր անել: Եթե չեք ուզում գիտակցել, սա արդեն այլ խնդիր է», - եզրակացրեց մարզպետը:

Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը նշեց, որ չնայած 2015 թվականի աննախադեպ երաշտին, մարզի բուսաբուծության եւ անասնապահության ոլորտում գրանցվել է առաջընթաց նախորդ տարվա համեմատ՝ կարտոֆիլի, բանջարեղենի, պտղի, մսի, կաթի, ձվի արտադրության գծով: Երաշտի պատճառով տուժել է հացահատիկի արտադրությունը, մեկ հեկտարից միջին բերքատվությունը նախորդ տարվա 30,4-ի փոխարեն եղել է 26,3 ցենտներ: Ինչ վերաբերում է առաջիկա բերքին, նախորդ տարվա համեմատ 440 հեկտարով ավելի աշնանացան է կատարվել: Ցրտահերկը նախորդ տարվա համեմատ եւս ավելի է 173 հեկտարով:

Անասնապահության վերաբերյալ թվեր հրապարակելուց հետո մարզպետը հորդորեց ավելի լուրջ ուշադրություն դարձնել այդ ոլորտին՝ իր ասածը հիմնավորելով. «Եթե զարկ չտվեցիք այդ ոլորտին, գյուղացին քաղցած է մնալու, միշտ ասում եմ գյուղապետերին՝ 20-25 խոշոր պահել, որ գյուղացին նրանից օրինակ վերցնի: Եվ պետք է գյուղաբնակին ճիշտ խորհուրդներ տալ, որ լրջորեն զբաղվի անասնապահությամբ եւ դաշտավարությամբ»:

Մարզպետարանի աշխատակազմի մյուս ստորաբաժանումների ղեկավարները եւս տեղեկատվություն ներկայացրին 2015 թվականի իրենց ղեկավարած ոլորտում կատարված աշխատանքների մասին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Ս.Խաչատրյանը մարզպետարանի աշխատանքը գնահատեց լավ, բայց նաեւ նշեց, որ տակավին կան բավականին խնդիրներ եւ բացթողումներ, որոնց պիտի լուրջ վերաբերվել: Նաեւ համոզմունք հայտնեց, որ մի շաբաթվա ընթացքում մարզպետարանի վարչություններն ու բաժինները կներկայացնեն 2016թ. անելիքների գրաֆիկը՝ դրանք հաստատելու եւ հետագա աշխատանքները նախանշելու համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56