Պողոս առաքյալը նման դարձվածք չունի. Կոմիտաս վարդապետ Հովնանյան

16.01.2019 14:35
1373

գրել է.

 ՎԵՐՋԱՊԵՍ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՀ ԱԺ ՀՆՉԵՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ, ՍԱԿԱՅՆ…

Մեծ ուրախություն էր ինձ համար, որ վերջապես նորաստեղծ ԱԺ ընտրյալի խոսքն սկսում էր Ավետարանական մի հատվածով՝ բավական չէր, այն էլ գրաբար։ Հիացումով լսելուց հետո, չկարողացա առաջին մեկ պահից հասկանալ, արդյո՞ք ճիշտ էին ունկեր լսել ասվածը, թե թյուրիմացություն էր։ Քանզի հնչում էին խոսքեր, որոնք անմիջապես վերաբերվում էին մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, որոնք շարադրված էին նախ ՄԱՏԹԵՈՍ 16.19 համարի «Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լերանը ասեք տեղափոխվիր այստեղից այնտեղ և կտեղափոխվի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի»:

ԳՐԱԲԱՐՈՎ. «Եւ Յիսուս ասէ ցնոսա. «Ամէն ասե՛մ ձեզ, եթէ ունիցիք հաւատս քան զհա՛տ մանանխոյ, ասասջիք լերինս այսմիկ՝ փոխեա՛ց աստի անդր, եւ փոխեսցի՛. եւ ո՛չինչ անհնարին լիցի ձեզ»։

Եվ նմանատիպ հատված կա Մարկոս Ավետարանի 11.23 համարում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի` ել և ծովն ընկիր, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարվի:

ԳՐԱԲԱՐ. «Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Եթէ ունիցիք զհաւատսն Աստուծոյ, 23 ամէն ասեմ ձեզ, որոք ասիցէ լերինս այսմիկ՝ բարձի՛ր եւ անկի՛ր ի ծով, եւ ո՛չ երկմտիցէ ի սրտի իւրում, այլ հաւատայցէ թէ զոր ասէն լինի, եղիցի՛ նմա զոր ինչ եւ ասիցէ»:

Որքան էլ վստահ էի, որ Պողոս առաքյալը նման դարձվածք չունի ասած, այնուամենայնիվ փորձեցի մանրակրկիտ նորից վերընթերցել մեծ առաքյալի թղթերը։

Չնայած որ փորձս ապարդյուն էր, սակայն մտածեցի մեր հարգարժան նորընտիր ԱԺ-ական մեծարգո Տիար Պատգամավորը, թերևս ինչ որ տեղ մի բան գտած լինի, որ ուշադրությունիցս վրիպել է, սակայն այդպես էլ մնաց անհնարին Պողոս առաքյալի գրություններում նման դարձվածքի հանդիպումը։ Ակամայից մտածոցի, լավ է որ վերջապես աթեիստ նախարարների կողքին ունենք թեիստ պատգամավորներ, սակայան աղաչում եմ արեք ամենայն ինչ, որ շփոթություն չառաջանա խեղճ ածուի մոտ։
Խնդրում եմ ձեր ներողամտությունը, եթե ինչ որ բան այնպես չէ…

Մնամ միշտ ձեզ համար աղոթող
Խոնարհ ծառա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի
Կոմիտաս վարդապետ Հովնանյան

socialmedia.am

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19