Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

09.11.2018 17:39
1161

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի մշակման ընթացքը: Ծրագրի նպատակները հիմնվում են ՀՀ կառավարության՝ կառավարումը բարելավելու, տնտեսական մրցակցությունը խթանելու, ներառականությունն ամրապնդելու և շրջակա միջավայրի ռիսկերը նվազեցնելու առաջնահերթությունների վրա:

Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանում հարկաբյուջետային կայունությանը, ֆինանսական հատվածի և տնային տնտեսությունների դիմակայունության հզորացմանը, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությանը դիմակայունության ուժեղացմանը, ինչպես նաև ավելի մեծ մրցակցություն և շուկա անարգել մուտքի ու ելքի հնարավորությանն ուղղված բարեփոխումներին: Նվեց նաև, որ ծրագրերի իրականացմանը օժանդակելու և աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Ֆրանսիայի զարգացման գործակալությունը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է կառավարության կողմից մշակված հարկային բարեփոխումների հիմնական սկզբունքները: Ի թիվս այլ բարեփոխումների՝ նա կարևորել է մարդկային կապիտալի զարգացումն ու պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ կառավարությունը հետևողական է լինելու պետական գործառույթների բարելավումն ու արդիականացումն իրականացնելու գործընթացում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև թվայնացման արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40