Գիրք հայրենի եզերքի մասին «Բորիսովկա (Ծղուկ)»

17.09.2021 11:11
1406

Սյունիքի գյուղերի, դրանցում բնակվող գերդաստանների մասին պատմող գրքերի թիվն ավելացավ մեկով, ընթերցողի  սեղանին դրվեց Զավեն Օրդուխանյանի եւ Գրիգոր Ղարիբյանի «Բորիսովկա (Ծղուկ)»  գիրքը, որի հրատարակումը հովանավորել է  Սյունիքի Ծղուկ գյուղի «Բորիսովկա» ՍՊ ընկերության տնօրեն Մյասնիկ Գրիգորյանը:

Ինչպես տեղեկանում ենք գրքից, Բորիսովկա գյուղի հիմնաքարերը դրել են սեկտանտ մոլոկանները: Խնդիրն այն էր, որ Ռուսաստանի ցարական կառավարությունն իր հարավային սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով մեծացնում էր քրիստոնյա, մասնավորապես, ռուս բնակչության թվաքանակը: Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած 1917-ի հեղափոխության, 1920-ական թթ. Բորիսովկա գյուղից մոլոկանների տեղափոխման հետեւանքով նրանց կառուցած տները, հողատարածքները եւ արտադրական ու տնտեսական կառույցները կառավարությունը հատկացրեց կողքի գյուղերից՝ մասնավորապես Ղալաջուղից, մասամբ նաեւ՝ Շաղաթից, Մազրայից ու Բալաքից Բորիսովկա տեղափոխված ու վերաբնակեցված ընտանիքներին: Աստիճանաբար Բորիսովկան նոր դեմք ու դիմագիծ ստացավ:

Այս գյուղը յուրօրինակ ճակատագիր է ունեցել, մնացել է ջրի տակ, քանի որ նրա տարածքում կառուցվել է Սպանդարյանի ջրամբարը: Այս առիթով «Առաջաբանի փոխարեն» վերնագրի ներքո Զավեն Օրդուխանյանը գրում է. «Կանցնեն տասնամյակներ, ամեն ինչ կմոռացվի, իսկ գալիք սերունդը չի էլ իմանա, որ այդտեղ՝ ջրի հատակում կյանք է եղել՝ ուրախ ու տխուր, ցավոտ ու երջանիկ: Մարդիկ հողի հետ կռիվ են տվել ու հաղթել»:

Իսկ գրքի մյուս հեղինակը՝ Գրիգոր Ղարիբյանը «Երկու խոսք» նախաբանում խոստովանում է. «Երբ փորձում եմ գտնել իմ համեստ հաջողությունների աղբյուրը, հասնում եմ իմ պատանեկան տարիների այդ միջավայրում ստացած դաստիարակությանը, այնտեղ ձեւավորված հոգեբանությանը, որի համար միշտ երախտապարտ ու շնորհակալ եմ: ՀՐԱՇՔ ԷՐ ԲՈՐԻՍՈՎԿԱՆ»:

Հայրենական մեծ պատերազմի  ընթացքում ռազմաճակատ մեկնեց գյուղի զավակներից 149-ը: Նրանցից 70-ը չվերադարձավ: Վերադարձողների մի մասն էլ հաշմանդամ էր դարձել: Թիկունքում մնացել էին միայն կանայք ու երեխաները, տարեց տղամարդիկ՝ պապիկները, ովքեր մաքառելով ապրեցնում էին գյուղը: Պատերազմի դժվար տարիներին բորիսովկացիները ոչ միայն ապահով ապրեցին, այլ նաեւ ծանր պայմաններում գտնվող եղեգնաձորցիներին օգնեցին եւ փրկեցին սովից:

Ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերում,  Ծղուկում եւս հավերժացվեց երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիների հիշատակը: Հուշարձան կառուցվեց վաստակավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով, որի վրա փորագրված է գյուղի 70 նահատակների անունները: Հուշարձանը մինչեւ հիմա ուխտատեղի է բոլոր բորիսովկացիների համար:

Գյուղը նշանավոր մարդիկ շատ է տվել՝ արտադրության կազմակերպիչներ, գիտության գործիչներ, արվեստագետներ, մանկավարժներ: Նրանցից է տաղանդավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը, ում մասին ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանն ասել է. «Իր տաղանդի շռայլ գույներով Բաղդասար Արզումանյանը եզակի եւ ինքնատիպ երեւույթ է արդի հայ ճարտարապետության ընտանիքում,  նրա նմանը չկա»: Բաղդասար Արզումանյանի նախագծով են կառուցվել եկեղեցիներ, եւ դա պայմանավորված էր եկեղեցական ճարտարապետությանը քաջատեղյակ լինելով:

Բորիսովկայում է ծնվել տաղանդաշատ քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանը՝ Բաղդասար Արզումանյանի եղբորորդին: Հորից ու հորեղբորից բնատուր շնորհներ է ժառանգել, հանրապետությունում ճանաչված  քանդակագործը այսուհետ գլխավորում է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի աշխատանքները: Նրա կերտած քանդակների համբավը վաղուց է դուրս եկել Հայաստանի սահմաններից եւ նվաճել աշխարհը:

Բորիսովկայի երեւելի անձնավորություններից է այս գրքի համահեղինակ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,  ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր (Գրիշա) Ալեքսանի Ղարիբյանը: Հրատարակել է ավելի քան 100 գիտական աշխատություն: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 50-ից ավելի ատենախոսություն: Վաստակաշատ տնտեսագետ գիտնական լինելուց զատ՝ Գ. Ղարիբյանը լրջորեն հրապուրվել է գեղանկարչությամբ: Հետպատերազմյան տարիներին սովորել է Երեւանի  Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում: Գրքում տեղ են գտել նրա վրձնած գեղանկարներից՝ արված վերջին տարիներին:

Գրիշա Ղարիբյանի թոռները՝ Դավիթը, Գրիշան եւ Սուրենը գնացել են պապի հետքերով՝ ավարտելով ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, աշխատում են մասնագիտությամբ:

Գրքում հետաքրքրական հուշեր կան Բորիսովկա գյուղի եւ նրա բնակիչների մասին, նրանում ներկայացված գյուղխորհրդի ծխամատյանը (1923 թ. մայիս), այլ հաշվետվություններ ու ցուցակներ որոշակի պատկերացում են տալիս գյուղի բնակչության թվի, զբաղվածության մասին:  Հեղինակները ցավով ու ափսոսանքով են գրում հայրենի գյուղի՝ 1937-38 թվականներին ստալինյան բռնաճնշումներին զոհ դարձած համագյուղացիներին, ովքեր հանիրավի էին դատապարտվել իբր լինելով դաշնակցության  կուսակցության անդամ՝ զբաղվել են հակախորհրդային գործունեությամբ, մասնակցել ազգամիջյան կռիվներին: Ստալինի մահվանից հետո արդարացվել են՝ հանցակազմի բացակայության պատճառով, բայց այդ մարդիկ արդեն մահապատժի էին ենթարկվել:

Գրքում զետեղված են նաեւ Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներում զոհված ծղուկցիների լուսանկարները:

Գրքի շապիկին ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանի՝ Բորիսովկայի համայնապատկերով գեղանկարն է:

Վահրամ Օրբելյան

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10