Պրոֆեսոր Լևոն Բեգլարյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

29.07.2018 18:14
1263

Նոր «հայկական բրենդը գիտության մեջ» հարկավոր է շտապ իրականացնել հենց Հայաստանում

Մոտ ապագայում պետությունների և ժողովուրդների ինքնիշխանությունը կորոշվի կրթության համակարգի ֆունդամենտալության և գիտության ու տեխնոլոգիաների զարգացվածության մակարդակով։ Այսօր Հայաստանում գերակա խնդիրներից մեկը գիտական դպրոցների («գիտական գիտելիքներ կրողների») պահպանումն է։ Կոշտ մրցակցության պայմաններում դրսից կարելի է հույս դնել միայն չորրորդ, հինգերորդ, ինչու ոչ տասներորդ շարքից, գիտելիքների և տեխնոլոգիաների վրա։ Այդ պատճառով թեզը՝ «արտասահմանը մեզ կօգնի», հիմնավորված չէ։

Գիտության վիճակի օբյեկտիվացումը պահանջում է համապատասխան փորձաքննություն։ Այդպիսի փորձաքննությունները ելման կետ են հանդիսանում գիտական դպրոցների վիճակի և նրանց զարգացման համար առաջարկությունների  օբյեկտիվ գնահատման համար։ Գիտական աշխատությունների գնահատման համար (գիտական փորձաքննություն) ամբողջ աշխարհում հսկայական գումարներ են ծախսվում, իսկ փորձաքննությունների արդյունքները շատ հաճախ բավական կասկածելի են մնում։

Գիտության մեջ գլխավորն է առանձնացնել «գիտելիքներ կրողներին» և տալ նրանց հնարավորություն պահպանելու ու բազմապատկելու գիտական դպրոցը։

Առանց մտածված փորձաքննության, համապատասխանաբար առանց երկրում հիմնական «գիտելիքներ կրողներին» մտածված կերպով առանձնացնելու, բոլոր նախաձեռնությունները ծնում են միայն կոռուպցիա և ապօրինի երևույթներ գիտության մեջ։ Այդ ուղղությամբ Հայաստանում վերջերս առաջարկված են  երկու գլոբալ գաղափար։

Առաջին գաղափարը առաջարկում է խնդրի լուծում այն մասին, թե հիմնվելով առկա համաշխարհային գիտական գրականության վրա, ինչպես անցկացնել արագ փորձաքննություն և առանձնացնել առավել նշանակալից գիտնականների խումբը։ Այդ կապակցությամբ տես Գ. Բարսեղյանի հոդվածը՝ “Открытое письмо Николу Пашиняну: что нужно делать в науке незамедлительно”

Շատ կարևոր է այն, որ այդպիսի փորձաքննություն անցկացնելու համար հարկավոր չեն մեծ գումարներ և ճիգեր։

Երկրորդ գաղափարն առաջարկում է համեմատել դիտարկվող գիտական աշխատությունը այդ բնագավառում դասական աշխատանքների հետ։ Այն շարադրված է Գ. Բարսեղյանի հոդվածում՝ Новая система обустройства науки: экспертиза, инвентаризация, иерархия ученых, структура.

Նա տալիս է տվյալ գիտական ոլորտի նվաճումների վրա հիմնված գիտական աշխատությունների, համապատասխանաբար գիտական աշխատակիցների գործունեության ավելի խորը վերլուծություն։ Սակայն այդպիսի փորձաքննություն անցկացնելու համար դա պահանջում է ավելի շատ ուժեր, միջոցներ և նախապատրաստական աշխատանքներ։

Վերը նշված երկու գաղափարները կարող են լայնորեն օգտագործվել նմանապես այլ երկրներում կամ նույնիսկ ամբողջ աշխարհում։ Այդ գաղափարներից առաջինը հատկապես արդիական է ոչ մեծ երկրների համար, որոնց համար խորը գիտական փորձաքննությունը հաճախ անհաղթահարելի խնդիր է հանդիսանում։

Առաջարկված երկու գաղափարներն էլ էապես նոր են (ավելի վաղ որևէ տեղում չշարադրված)։ Դրանք փաստորեն հանդես են գալիս որպես «հայկական բրենդ գիտական աշխարհումե։

Իմ կոչն է՝ անհապաղ ձեռնամուխ լինել Հայաստանում բոլոր գիտական աշխատակիցների գործունեության փորձաքննության անցկացմանը, այն ձևով, որն առաջարկվում է Գ.Բարսեղյանի առաջին հոդվածում։ Դա շատ քիչ ժամանակ կխլի։ Սակայն արդյունքում մենք հստակ պատկերացում կունենանք Հայաստանում գիտության վիճակի մասին։ Իսկ դա իր հերթին հստակ պատկերացում կտա, թե ինչպես պետք է կազմակերպել գործունեությունը գիտական դպրոցների պահպանման և զարգացման համար, ձևավորել գիտական իշխանությունը, խորհուրդները և այլն։ Կարևոր դիտարկումը վերաբերվում է գիտական գործունեության կազմակերպման քարացած ձևերին մի կողմից և անփորձ երիտասարդ պաշտոնյաներին մյուս կողմից, ելույթ ունենալու իրենց «նորամուծություններովե նշված գիտական աշխատության փորձաքննության ժամանակ։ Շեղումը մշակված առաջարկություններից անթույլատրելի է։ Դա կարող է բերել ամբողջ փորձաքննության ընթացակարգի համոզիչ չլինելուն և փորձաքննության արդյունքների չհիմնավորվածության կամ վիճելիության։ Դա կարող է ոչնչացնել լավ գաղափարը։

Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ նշված աշխատանքները։ Այնտեղ նոր և օգտակար շատ բան կա բոլորի համար, ով ինչ-որ ձևով կապված է գիտության հետ։

Լևոն Բեգլարյան, Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր

1in.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40