Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները

27.11.2021 12:35
1255

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի 26-ի հանդիպման ու քննարկումների արդյունքները՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման և ձեռքբերված պայմանավորվածությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեկսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:  

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպում են ունեցել Սոչիում, որի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22