Պուտինը չի կշտամբել Ալիեւին․ ԵԽ նախագահի հատուկ հայտարարությունը

02.06.2022 11:06
1197

Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև, ով շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան օրվա առթիվ։

Փաշինյանը Պուտինի հետ խոսել է Բրյուսելի վերջին հանդիպման մասին և «մտահոգություն հայտնել քննարկման էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների վերաբերյալ»։ Քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի ակտիվացման հնարավորությունը, ասվում է Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ։ Հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրությունը վերաբերում է միայն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։

Նախօրեին Ալիեւը շտապել էր զանգահարել Պուտինին։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Պուտինն Ալիեւին չի կշտամբել բրյուսելյան հանդիպումից հետո նրա «մեկնաբանությունների» համար։

Հիշեցնենք, որ Բրյուսելից հետո Ալիևը հայտարարեց «Զանգեզուրի միջանցքի», ղարաբաղյան հակամարտության լուծվածության և ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ավարտի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Հենց այս մեկնաբանություններից էր Փաշինյանը դժգոհել Պուտինին։ Մյուս կողմից, Ալիեւի հայտարարությունները կրկնում են Մոսկվայի դիրքորոշումն այդ հարցերում։

Այս մեկնաբանություններից հետո մայիսի 28-ին Բաքվի դիպուկահարը սպանեց հայ զինվորին։ Հայաստանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարություն էր տարածել, սակայն չի հրաժարվել հետագա բանակցություններից։ Ավելին, որպես լուծում ԱԳՆ-ն կրկին առաջարկել է խայտառակ «զորքերի հայելային հետքաշումը»։

Բանակցությունների բրյուսելյան ձևաչափն, ըստ ամենայնի, վտանգի տակ էր, և երեկ հատուկ հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսնակը։ Նա ասել է, որ կողմերը հաստատել են, որ «չկան էքստրատարածքային հավակնություններ՝ կապված ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ: Հակառակի մասին շահարկումները ցավալի են»։

Ավելին, հայտարարության մեջ ասվում է, որ «կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում և ապագա խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումների առաջխաղացումը և հակամարտության արմատական պատճառների վերացումը»: «Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր առանցքային հարցերը, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին վերսկսված ռազմական գործողություններին, պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից», ասվում է հայտարարության մեջ։

https://www.lragir.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34