Բռնակոթում բունտ է. դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները պահանջում են պետական մարմիններից՝ հարգել Հայաստանի օրենքները

05.04.2022 17:45
3265

Այսօր առավոտյան Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղից տեղեկություններ փոխանցեցին խմբագրությանն այն մասին, թե գյուղի դպրոցում անկառավարելի վիճակ է՝ գործադուլ և դասադուլ է հայտարարվել: Նման քայլերով ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտներն իրենց բողոքն են հայտնում դպրոցի տնօրենի ընտրությունը երկրորդ անգամ տապալելու կապակցությամբ: Իսկ  տապալման պատճառն այն է, որ  մրցույթի անցկացման նպատակով հրավիրված կառավարման խորհրդի նիստին չէր ներկայացել ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը:

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը եղել է՝ նախ՝ Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Դոնարա Ասրյանը, ապա՝ Սիսիանի պետական քոլեջի դասախոս Գայանե Աթայանը:

Ընդ որում՝ առայժմ նրանցից և ոչ մեկը հիմնավոր բացատրություն չի տվել այն մասին, թե ինչու չի մասնակցել Բռնակոթի դպրոցի կառավարման խորհրդի նիստին:

Շրջանառվող խոսակցությունը, թե նրանցից մեկն անաշխատունակության թերթիկ է ներկայացրել՝ նույնպես ապացուցման կարիք ունի. ինչ հիվանդությամբ է  անաշխատունակ եղել և որ բժիշկն է նրան անաշխատունակության թերթիկ տվել:

Հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեցինք Բռնակոթի դպրոցի տնօրենի պաշտոնակատար  (նախկին տնօրեն) Գագիկ Բալասանյանին, ով  դպրոցի տնօրենի  թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մասնակիցներից մեկն է, մյուս թեկնածուն Գայանե Յոլչյանն է:

Գագիկ Բալասանյանի փոխանցմամբ՝ որպես հավակնորդ գրանցվելուց հետո երկու թեկնածուն էլ հանդիպել են մանկավաժական կոլեկտիվի հետ, ամեն ինչ արվել է օրենքի տառին համապատասխան:

Մանկավարժական կոլեկտիվի անդամներն ու ծնողական կոմիտեի ներկայացուցիչները նախապատվությունը տվել են իրեն:

Բայց ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին: Գրությամբ դիմել են նախարարություն, որտեղից հավաստիացրել են՝  երկրորդ անգամ տեղի ունենալիք մրցույթին  նախարարության ներկայացուցիչը ներկա կլինի, սակայն երկրորդ անգամ ևս չի ներկայացել:

Հինգ օր հետո նույնպես մրցույթը չի կայացել, և գործընթացը համարվել է ավարտված:

Ի դեպ, մրցույթն առաջին անգամ չկայանալուց հետո գրություն են հղել նախարարություն, որ տնօրենի ընտրության գործընթացը տապալելու միտում է նկատվում, որի մասին տեղեկացվել է նաև  Սյունիքի մարզպետարանը:

Ըստ ընդունված կարգի՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում պիտի  հայտարարվի նոր մրցույթ, տնօրենի  պաշտոնի թափուր տեղի համար  մրցույթը պիտի նորից մեկնարկի...

Ինչ վերաբերում է դպրոցի  մանկավարժների և աշակերտների դիմած ծայրահեղ միջոցին (գործադուլ և դասադուլ), Գագիկ Բալասանյանը նշեց. «Մարդիկ զգալով, որ նախարարության ներկայացուցչի ներկայությունը չի ապահովվում  բնականոն ճանապարհով, իրենց խաբում են, դիմել են ծայրահեղ քայլի, որին դեմ եմ եղել  ու չեմ կարողացել գործընթացը կառավարել. իրողությունն այն է, որ  տնօրենի ընտրության մրցույթը տապալվել է, և ուսուցիչներն ու աշակերտները պահանջում են պետական մարմիններից՝ հարգել Հայաստանի օրենքները:

 Գործընթացին տեղյակ են նաև Սյունիքի մարզպետարանում, որն առայժմ հայեցողի դերում է, թեև հանրակրթական դպրոցների կառավարումը վստահված է պետական կառավարման  այդ մարմնին»:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40