Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքը՝ գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2023 18:40
1224

Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ գրադարանավարի օրվա առթիվ։ Հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության քառուղիներում միշտ գրի ու գրքի հանդեպ առանձնակի ակնածանք ու սեր է ունեցել, ինչի շնորհիվ էլ պահպանել է իր ազգային ինքնությունը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ու արվեստի մեջ իր ուրույն տեղն է ունեցել:

Գիտելիքի ու գրքի հանդեպ սերն է մեր ազգին օգնել անցնելու դարերի միջով, հաղթահարելու ծանր և դժվար շատ օրեր և ամրապնդելու իր կամքը, ազատասիրական ոգին:

Գրադարանավարի զենքը գիրքն է, այն այսօր էլ, ինչպես և անցյալում, եղել և մնում է մեր հոգևոր-մշակութային իրողության սահմանապահը, գրադարանը՝ մեր ինքնության զինանոցը: Ամուր պահենք, հզորացնենք, հավելենք մեր մտքի զինանոցը՝ մեր հաղթանակները մշակույթով, գիտությամբ, կրթությամբ վերակերտելու անձնուրաց հավատով:

Վստահ եմ, որ գրադարանների ընթերցասրահներից երբևէ չի պակասի գիտակ ընթերցողի ներկայությունը և դուք ձեր կատարած կարևոր առաքելությամբ միշտ արթուն կպահեք սերը դեպի գիրքը։

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական ձեր տոնը՝ սեր, երջանկություն և խաղաղություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40