Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի շնորհավորանքը՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2025 16:06
417

Հարգելի՛ երիտասարդներ,

ջերմորեն շնորհավորում եմ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:

Գաղտնիք չէ, որ մարդու կյանքի լավագույն տարիները երիտասարդության տարիներն են, որոնք երազանքների, մտքի թռիչքի, նպատակասլացության և նոր գաղափարների ստեղծման, միաժամանակ նաև փորձությունների միջով անցնելու տարիներ են:

Յուրաքանչյուր ոք իր կյանքի հետագա ճանապարհի ընտրությունն է կատարում երիտասարդ տարիքում: Եվ շատ կարևոր է, որ այդ ընտրությունը լինի գիտակցված և հոգեհարազատ, որպեսզի ձեր ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեն մեր համայնքի, մարզի և երկրի զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը:

Գիտելիքներով հարուստ և ժամանակին համընթաց քայլելու, մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու պատրաստակամություն ունեցող երիտասարդությունը մեր երկրի կայուն առաջընթացի հենքն է և մեր հասարակության ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբը։

Ձեզ է վստահվված մեր քաղաքի, համայնքի, մարզի և երկրի կայուն զարգացման, հզորացման վաղվա բարդ ու պատասխանատու գործը։

Քաջարանի համայնքապետարանը մշտապես կանգնած է ձեր կողքին և այսօր էլ պատրաստակամ է օժանդակելու ձեր կողմից ներկայացվող կառուցողական բոլոր նախաձեռնությունների իրագործմանը, համատեղ կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որն ուղղված է մեր սիրելի քաղաքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվացմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա կապացությամբ, մաղթելով նպատակասլացություն, ստեղծագործական փայլուն միտք, նորարար գաղափարներով լեցուն ծրագրերի իրագործում` ի շահ Քաջարանի և քաջարանցիների, Սյունիքի և սյունեցիների ու մեր երկրի:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01