Քաջարանում ոտքի են ելել բեռնատարների վարորդները

27.04.2018 17:31
3317

Այսօր՝ ապրիլի 27-ին, «Սյունյաց երկրի» խմբագրություն են այցելել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության բեռնատարների վարորդները:

Եկել էին հրապարակավ զգուշացնելու Վահե Հակոբյանին եւ Մհեր Պոլոսկովին:

Բանն ի՞նչ է:

Մինչեւ Վահեի եւ Մհերի գալը տեղացի վարորդներն աշխատում էին նորմալ պայմաններում եւ համարյա թե խնդիրներ չունեին:

Գաղութարարների գալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվել է:

Բեռնափոխադրումների մեծ մասը տրվել է Վահե Հակոբյանի ընտանիքին պատկանող մեքենաներին. Վահեն անձամբ ունի 36 բեռնատար, որոնք ընդգրկված են Քաջարանի կոմբինատի աշխատանքներում:

Պարզվում է՝ ավտոմայրուղում երեւացող «ՍԿԱՆԻԱ» մակնիշի եւ «ԱՎ» տառերով համարանիշի 30 տոննանոց բեռնատարները հենց Վահե Հակոբյանինն են, նրանք էլ կատարում են բեռնափոխադրումների առյուծի բաժինը:

Վահե Հակոբյանի սեփական բեռնատարներից յուրաքանչյուրն ամսական կատարում է 13-14 ուղերթ:

Իսկ տեղացի վարորդնե՞րը…

Տեղացի մոտ 70 վարորդից յուրաքանչյուրին ամսական 4-5 ուղերթի հնարավորություն է տրվում, ինչը չի բավականացնում ո՛չ մեքենաների, ո՛չ էլ տան նվազագույն ծախսերը հոգալուն:

Մի ուրիշ հանգամանք էլ. Վահեի 30 տոննա տարողությամբ բեռնատարներին բարձում են 30 տոննա խտանյութ, իսկ տեղացի վարորդների մեքենաներին՝ 28 տոննա:

Հենց այսօր՝ ապրիլի 27-ին, Քաջարանի կոմբինատում բարձել են 42 մեքենա խտանյութ, որից 35-ը Վահեի մեքենաներն են:

Քաջարանցի վարորդներին մտահոգում է նաեւ Վահե Հակոբյանի ու Մհեր Պոլոսկովի տիեզերական ատելությունը տեղաբնակների եւ հատկապես կապանցիների հանդեպ: Եթե, օրինակ, լրացուցիչ բեռնատար մեքենայի կարիք է առաջանում, նրանք գերադասում են այդ մեքենան բերել հանրապետության այլ շրջաններից, բայց ոչ Կապանից:

Ըստ վարորդների՝ դա արվում է նաեւ բեռնատար մեքենաների մի մասը (հատկապես դրսեկ մեքենաների) ոչ հարկային դաշտում (ստվերում) պահելու նպատակով:

Ի՞նչ են ուզում Քաջարանի կոմբինատի բեռնատարի վարոդները:

Մհեր Պոլոսկովն ու Վահե Հակոբյանը մեկ շաբաթվա ընթացքում պետք է կարգավորեն խնդիրը՝ տեղացի վարորդներին ամսական գոնե 7-8 ուղերթ հատկացնելով: 

Պահանջում են նաեւ՝ Վահե Հակոբյանի սեփական 36 մեքենաները պետք է լքեն Սյունիքի սահմանները՝ իրենց տեղը զիջելով տեղացի վարորդներին, ովքեր գործազուրկ վիճակում են:

Բեռանատարի վարորդները զգուշացնում են՝ հարցը մեկ շաբաթում չլուծելու դեպքում կփակեն Մեղրի-Երեւան ավտոմայրուղին, նաեւ թույլ չեն տա, որ Քաջարանի կոմբինատի խտանյութը տեղափոխվի Երեւան:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24