Քաջարանում «Սյունյաց երկրի» հատուկ համարի շնորհանդեսն էր

20.11.2024 13:25
747

Քաջարանի մշակույթի պալատում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ «Սյունյաց երկիր» թերթի հատուկ թողարկման՝ «Մարզական Սյունիք. անցյալն ու ներկան» (ամսագրային տարբերակ) շնորհանդեսը: Օրվա խորհուրդը ներկայացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Իսրայելյանը:

Հատուկ համարը լույս է տեսել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Սյունիք» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Վարդան Ջհանյանի նախաձեռնությամբ ու բարի կամեցողությամբ:

Շնորհավորանքի խոսքում նա, մասնավորապես, նշեց՝ «Երբ թերթի խմբագրի հետ քննարկում էինք համարի նախագիծը, չէի կարծում, որ այդքան հաջողված թողարկում կստացվի»: Նաև հայցեց այն մարզիկների ներողամտությունը, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել համարից՝ հավելելով, որ գուցե մի քանի տարի հետո խմբագրությունը վերստին անդրադառնա այս թեմային։

Վարդան Ջհանյանը բարձր գնահատեց խմբագրակազմի աշխատանքը՝ մարզի սպորտային անցյալն ու ներկան ներկայացնող և նախօրինակը չունեցող թերթի հրատարակման համար։

Կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նույնպես շնորհակալություն հայտնեց թերթի խմբագրակազմին՝ նշանակալի աշխատանքի համար: Նաև շատ դրական համարեց, որ ամսագրային այդ տարբերակով խմբագրությունը քարոզում է առողջ ապրելակերպ, սպորտի կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում: Ինչ վերաբերում է կոմբինատին, ձեռնարկության ղեկավարությունն իր տեսադաշտում է պահում սպորտը, մասնավորապես հովանավորում «Սյունիք» ֆուտբոլային ակումբին, մենապայքարային մարզաձևերին: Նա նշեց քիքբոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբի սաների հաջողություններն աշխարհի առաջնությունում:

«Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հիմնադիր տնօրեն, Քաջարանի պատվավոր քաղաքացի Մերուժան Աթայանը փոխանցեց Սյունիքի բազմաթիվ մարզիչների և մարզիկների ոգևորությունը, որն առաջ է բերել «Սյունյաց երկրի» հատուկ համարի թողարկումը։

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը նախ՝ երախտագիտություն հայտնեց Վարդան Ջհանյանին, ում բարի կամեցողությամբ ընթերցողի սեղանին դրվեց Սյունիքի մարզաշխարհի մասին պատմող հատուկ թողարկումը: Այնուհետև մանրամասնեց, թե ինչ խնդիրներ էր դրված համարի առջև և ինչ սկզբունքներով է առաջնորդվել խմբագրակազմը՝ համարի նյութերը պատրաստելիս։ Համարում նկատելի է լավը, դրականը, կառուցողականը տեսնելու, մարդկանց կամ թիմերին քաջալերելու ակնհայտ միտումը։ Այդուհանդերձ բանախոսը մատնանշեց սպորտի ոլորտում առկա բազմաթիվ հիմնախնդիրներից երկու-երեքը, այն է՝ «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման մտահոգիչ դրվածքը կրթական ոլորտում, գյուղական բնակավայրերում խաղահրապարակների ձևական բնույթ կրելը, սպորտային-մարզական կյանքի բացակայությունը գյուղական բնակավայրերի մեծ մասում:

– Միևնույն ժամանակ՝ ամբողջ մարզում, թեև դանդաղ, բայց զգացվում է սպորտային կյանքի ակտիվացում, սպորտի նյութատեխնիկական բազայի հարստացում, պրոֆեսիոնալ մարզիչների և ընդհանրապես մասնագետների խավի ձևավորում, որի արդյունքում, մի շարք մարզաձևերում, արդեն իսկ ունենք պրոֆեսիոնալ սպորտ։ Գնահատելի է, որ սպորտի մի շարք ձևերի օգնությամբ զարգացնում կամ տարածում ենք մարտարվեստը, որը չափազանց կարևոր հանգամանք է ռազմաքաղաքական բազում մարտահրավերների դեմ հանդիման կանգնած մեր հանրապետության համար,– ասաց Սամվել Ալեքսանյանը

Պարբերականի խմբագիրը գնահատանքի խոսք  ուղղեց խմբագրակազմի բոլոր անդամներին, ովքեր իսկապես իրենց գործի նվիրյալներն են, որոնց ջանքերով էլ ստեղծվել է հերթական բացառիկ համարը։ Շնորհակալության խոսք ուղղվեց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության լրատվական թիմին, ինչպես և մշակույթի պալատի աշխատակազմին՝ «Սյունյաց երկրի» թեմատիկ համարներին նվիրված միջոցառումներն այսկերպ՝ բարձրաճաշակ ու կազմակերպված անցկացնելու համար։

– Չենք թաքցնում, նման միջոցառումները, ամեն ինչից զատ, նաև մեր խմբագրակազմին ու մեր աջակիցներին պարտավորեցնող իրադարձություն են, ստեղծագործական նոր արարումների մղող հանգամանք։ Համոզված ենք՝ գալիք 2025 թվականին կունենանք նման մի շարք համարների հրատարակություն ևս, որոնցից յուրաքանչյուրն իրադարձություն կլինի Սյունիքի հոգևոր–մշակութային կյանքում։ Ուրեմն՝ մեզ և ձեզ նոր հաջողություններ գալիք տարում,– իր խոսքն ամփոփելով նշեց Սամվել Ալեքսանյանը։

Հանդիսությունը շարունակվեց աղանդերի սեղանի շուրջ, որտեղ հնչեցին շնորհավորանքներ, նաև անկեղծ քննարկում եղավ մարզի սպորտի ոլորտին առնչվող որոշ հարցերի վերաբերյալ: Իսկ մինչ այդ մշակույթի պալատի երաժիշտները՝ Լիլիթ Գրիգորյանը (ֆլեյտա), Նարա Մկրտչյանը (քանոն), Գոհար Հովհաննիսյանը (դաշնամուր), հնչեցրին Ջեյմս Լաստի «Միայնակ հովիվը» ստեղծագործությունը։

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Նվեր Զելյայի

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00