ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել 37-ամյա տղամարդուն նախկին կնոջը սպանության սպառնալիքներ տալու համար

25.12.2018 14:36
1144

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կոտայքի մարզի բնակչի՝ ծնված 1981 թվականին, և վերջինիս կնոջ՝ ծնված 1972 թվականին, միջև պարբերաբար կենցաղային բնույթի վեճեր են տեղի ունեցել, որոնց պատճառով ամուսինները 2017թ. հունվարին ամուսնալուծվել են: Սակայն 37-ամյա տղամարդը շարունակել է լարված հարաբերությունների մեջ գտնվել նախկին կնոջ հետ:

2017թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, համայնքապեատրանի վարչական շենքում երեխային տեսակցելու հարցի շուրջ 37-ամյա տղամարդը վիճաբանել է նախկին կնոջ հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ քաշքշել է, աջ ձեռքը ոլորել՝ պատճառելով աջ արմնկահոդի շրջանի ներսային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, հոդի կապանային ապարատի գերձգվածության, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղված տեղամասի ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այնուհետև տեղեկանալով, որ երեխան և կինը գտնվում են վերջինիս առաջին ամուսնու ծնողների տանը, 2017թ. հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տան անդամների կամքին հակառակ, խախտելով վերջիններիս բնակարանի անձեռնմխելիությունը, ոտքով կոտրել է տան դռան փականը և ապօրինի մուտք գործել առանձնատուն: Հանդիպելով դիմադրության՝ ձեռքով հրել է կնոջ առաջին ամուսնու մորը, որի պատճառով վերջինս կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել՝ ստանալով ձախ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի քերծվածքի և ձախ մեծ ոլոքի դրսային կոճի ներհրված փակ կոտրվածքի ձևով մարմնական վնասվածքներ՝ առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Բացի այդ, տղամարդը դանակով սպանության սպառնալիքներ է հնչեցրել նախկին կնոջը և նրա առաջին ամուսնու մորը, որից հետո կոտրելով ննջարանի դռան ապակին՝ այնտեղից դուրս է բերել մանկահասակ երեխային՝ փորձելով իր հետ տանել: Սակայն հանդիպելով իր նախկին կնոջ դիմադրությանը՝ բռունցքի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ձախ ակնակապիճի վերին և ստորին կոպերի արյունազեղման, ստորին կոպի արյունահավաքի, ձախ ակնագնդի արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 37-ամյա տղամարդը քարերով վնասել է նախկին կնոջը պատկանող ավտոմեքենան, քարերով կոտրել տան պատուհանների ապակիները և վնասել տան մոտ կայանված մոտոցիկլետը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Մինչդատական վարությում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

armenpress.am

 

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն

20.11.2026 16:53

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

20.11.2026 16:34

Սյունիքում և Տավուշում լցակայանների աշխատանքներ են դադարեցվել, Արմավիրում հեղուկ գազի պահեստարան է ապամոնտաժվել

20.11.2026 16:09

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

20.11.2026 14:41

ՊՆ-ն արձագանքել է բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 44 դեպքի մասին հայտարարությանը

20.11.2026 14:31

Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկնել է Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ ընդդիմությանն ուղղված առաջարկը

20.11.2026 14:25

Երկուշաբթի արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան

20.11.2026 14:21

Կիեւն ու Մոսկվան ողջ գիշեր հարվածել են իրար՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման միջազգային ջանքերի ֆոնին

20.11.2026 11:05

Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Սիսիանում՝ անձրեւ

20.11.2026 11:04

Այսօրվանից ուժի մեջ են մտել նոր կանոններ. դպրոցը, հիվանդանոցը և մարզադպրոցը երեխայի նկատմամբ բռնության մասին պետք է 12 ժամում հայտնեն ոստիկանություն. ի՞նչ է փոխվում ծնողների համար

20.11.2026 10:58