Այդ օրերին որևէ տեղաշարժ չկատարելու հրաման է եղել.նախարարն անդրադարձել է ձնահյուսի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքին

17.01.2024 19:10
670

 Ձնահյուսի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքի օրերին որևէ տեղաշարժ չիրականացնելու գրավոր հանձնարարական է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հունվարի 13-ին մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնացող ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանի՝ ձնահյուսի հետևանքով զոհվելու դեպքին:

Պապիկյանը նախ նշեց, որ յուրաքանչյուր դեպք, դժբախտ պատահար իր համար անձնական դժբախտություն ու ծանր ցավ է: Նախարարը ցավակցեց զոհված զինծառայողի հարազատներին:

«Հարցի ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում: Միևնույն ժամանակ, քննչական գործողությունների արդյունքում ի դերև կգան բոլոր այն խնդիրները, որոնք այս դժբախտ պատահարի պատճառ են դարձել»,-ասաց Պապիկյանը:

Ըստ նախարարի՝ խնդիրն ունի երկու կողմ: Մեկը բնական պայմաններն են: «Վերջին 10 օրվա ընթացքում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձր լեռնային հատվածներում: Այս պահին մենք ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, կարելի է ասել՝ փակ, որոնք ամենօրյա ռեժիմով բացվում են, բայց եղանակային պայմանների բերումով մշտապես փակման ենթակա են՝ բքի և ձնահյուսերի պատճառով: Սրանցից զատ կան նաև դժվար հասանելի ուղղություններ: Ունենք շուրջ 1 տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակային պայմաններում, այդ թվում ամառային ամենատաք շրջանում մեքենայով հնարավոր չէ հասնել այդ դիրքերին: Այսինքն՝ ուզենք, թե չուզենք, զինծառայողների տեղաշարժը մինչև այդ դիրք, նաև սնունդը հասցնելն իրականացնում ենք հետիոտն կամ այլ մեխանիզմներով: Դրանք պայմանավորված են տվյալ դիրքերի աշխարհագրական դիրքով»,-ասաց նախարարը:

Պապիկյանը նշեց՝ գործ ունենք վերջին 3 տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահյուսերի ուղղություններ: Անվտանգությունն ապահովելու համար մշտապես իրականացվում են թե պայթեցման, թե կանխարգելիչ աշխատանքներ, սակայն կան իրավիճակներ, երբ բնությունն անկանխատեսելի է:

«Իհարկե, այս խնդրի, դիպվածում կան նաև պարտականությունները պատշաճ կատարելու մեջ թերացումներ: Անուններ և պաշտոններ չեմ հնչեցնի: Բայց սա չի կարող չունենալ պատասխանատուներ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դա ի հայտ կարող է բերել միայն պատշաճ քննությունը:

Նա ընդգծեց, որ գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են եղել այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ՝ որևէ տեղաշարժ չիրականացնելու:

«Վերադաս հրամանատարության, կորպուսային հրամանատարության կողմից կան գրավոր հանձնարարականներ՝ այդ օրերին որևէ տեղաշարժ չկատարել: Ավելին՝ հատուկ բանակային կորպուսի տարածքում այդ օրը մենք ունեցել ենք 5 զինծառայող, ում ծառայության ժամկետն ավարտվել է, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ տվյալ զինծառայողների 4-ը շարունակել են մնալ դիրքերում, և միայն 2 օր անց է հնարավոր եղել նրանց իջեցնել դիրքերից և նրանց զորացրել տուն»,-ասաց նա:

Անդրադառնալով Բենիամին Մանուչարյանի դեպքին՝ նախարարն ասաց, որ կա վարկած, որը բավականին հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշում: Պապիկյանը հորդորեց զինծառայողների հարազատներին բոլոր պարագաներում զերծ մնալ ԶՈՒ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից, ստիպողական կամ զգայական վարքագծով նրանց ստիպելուց, որ կատարեն պարտականություններ, որոնք իրավունք չունեն կատարել:

«Մի խումբ՝ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել է զինծառայողին ընդառաջ, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան դիրքին, զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, սակայն ձնահյուսի բերումով տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,-ասաց Պապիկյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40