ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում

17.04.2024 14:22
710

Քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառելու առնչությամբ ներկայացված հաղորդման քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ ՔԿ-ն ստացել է փաստաբանների կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը։

«Այժմ քրեական վարույթի նախաձեռնման հիմքերն են ուսումնասիրվում և քննչական ենթակայության հարցն է լուծվում»,- ասաց Աբրահամյանը։

Նշենք, որ պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել է, երբ նրան պետք է տեղափոխեին ՁՎՊ, նրան դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել։ Նրա փաստաբանները, մասնավորապես նկարագրել են, թե ինչպես են վարվել Սամվելի հետ։

«Երբ իրենք դուրս են գալիս ոստիկանների ուղեկցությամբ դուրս են գալիս, որ գնան ՁՊՎ, ընդամենը մեկուկես րոպեի հեռավորության վրա կանգնած է ոստիկանական մեքենան, ոստիկանության քաղաքացիական հագուստով 2 աշխատակիցները ասում են, որ իրենք կարիք ունեն իրենց բնական կարիքները հոգալու, Սամվելին տեղեկացրել ու մեքենայից դուրս են եկել։ Այնուհետեւ ամբողջովին սեւ հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, սկսում են նրան ձեռքերով հարվածել, այդ ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, այնուհետեւ ստիպում են Սամվելին, որպեսզի ինքը կրկնի իր վերաբերյալ հնչած սեռական բնույթի հայհոյանքները, բնականաբար Սամվել ըմբոստանում է, թքում են նրա վրա, այնուհետեւ հանում են նրա վրայից տաբատը, եւ ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում, գուցե վախեցնելու նպատակով։ Այն վարքը, որը ցուցաբերել են այդ ոչնչությունները, այդպիսի վարք մենք միայն լսել են ռազմագերիներից»,- պատմել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34