Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը

14.05.2024 14:09
982

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են կամրջի կառուցման ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։ Հայկական կողմն ուղարկել է հայ մասնագետների առաջարկվող ցանկը՝ աշխատանքային խմբում ներգրավելու համար։ Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիմնադրամից նշում են, որ նոր կամրջի կառուցման անհրաժեշտությունն առաջացել է սահմանը հատող մեքենաների թվի աճի, փոխադրումների ավելացման արդյունքում։

«Իրանի մասնագետների կողմից Մեղրիի սահմանային անցակետում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների վերաբերյալ իրականացված վերջին հետազոտության համաձայն՝ 2023-ի չորրորդ եռամսյակում տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն աճել է։ Հաշվի առնելով Հայաստան-Իրան սահմանը հատող մեքենաների թվի աճը, ինչպես նաև Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և արդիականացման արդյունքում ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների կանխատեսվող աճի արագ տեմպերը՝ առաջացել է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման անհրաժեշտություն»,- ասված է հաղորդագրությունում։

Իրանի և Հայաստանի միջև առաջին կամրջային անցումն Արաքս գետի վրայով շահագործման է հանձնվել 1996-ին։ Գործող կամրջի երկարությունը 192 մ է։

***

Հայ-իրանական սահմանին նոր կամուրջ կառուցելու մասին նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում խոսել էր Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի միջև գործող կամուրջն արդեն բավարար չէ ապահովելու աճող ապրանքաշրջանառության ծավալները։ Իրանցի նախարարը նշել էր, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ առիթով աշխատանքային խումբ ձևավորելու համար։

Հայաստանն իրանական ընկերությունների հետ 2023-ի հոկտեմբերի 23-ին ստորագրել էր «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը։ Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (Իրանի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Նախատեսվում է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40