Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի 17:00-ին

29.11.2018 16:48
1283

Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին: Ներկայում հայտարարվել է ընդմիջում: Փաստաբանները բողոքարկել էին Առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ին կայացրած որոշումը՝ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ:

«Մինչ այս պահը երեք պաշտպանները ներկայացրեցին վերաքննիչ բողոքը: Ժամը 17:00-ին, երբ նիստը վերսկսվի, ես շարունակեմ ներկայացնել: Հակիրճ ներկայացնեմ բովանդակությունը: Որպեսզի դատարանն իրավունք ունենար կալանավորեր Ռոբերտ Քոչարյանին, նա պետք է ապացուցված համարեր, որ Քոչարյանն այս գործով չպիտի օգտվեր անձեռնմխելիությունից: Եթե ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, ապա նոր դրանից հետո պետք է քննարկվեր, թե արդյո՞ք առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ պարոն Քոչարյանը կատարել է  այն ամենն, ինչն իրեն մեղսագրվում էր: Եթե այդ հիմնավոր կասկածը չկա, էլի ոչինչ չի քննարկվում, նա պետք է բաց թողնվի: Եթե հիմնավոր կասկածն առկա է, ապա դրանից հետո պետք է քննվեր այն, թե պարոն Քոչարյանն ազատության մեջ հնարավոր է թաքնվեր կամ գործին խոչընդոտեր: Այս ամեն ինչից դատարանը ոչինչ հաշվի չի առել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսային զրույցը հրապարակվելուց հետո եկան նոր հանգամանքներ: Եվ դրանք հաշվի առնելով փաստաբաններն էլ բողոք են ներկայացրել:

«Որպեսզի այս դատական շրջապտույտը չլիներ, այդ իմ նշած բոլոր հանգամանքները պետք էր հաշվի առնել»,-ասաց Հայկ Ալումյանը:

armenpress.am

 

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25