Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել ՍԴ-ին ներկայացրած դիմումները

25.06.2020 14:52
1332

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ պատճառը ԱԺ-ի «Իմ քայլ»-ը խմբակցության կողմից  Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթի ընդունումն է։

«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից։ Որոշում կայացրեցինք հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները։  Հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համապատասխան որի, խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով Սահմանդրական դատարանի մասին համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները։ Այսինքն՝ այն դիմումները, որոնք վերաբերում էին 300․1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին»,- ասաց Օրբելյանը։ 
 

Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քններ  ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

 

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22