«Քոչարյանն ու Փաշինյանը միշտ տարբեր ճամբարներում են եղել». «Ռոսիա 24»-ն անդրադարձել է Ռ. Քոչարյանի դեմ մեղադրանքներին և ՀՀ ՍԴ-ի կողմից նրա դիմումների քննությունը հետաձգելուն (տեսանյութ)

29.08.2019 17:49
1173

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումների քննությունը հետաձգելուն:

Մասնավորապես, նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն առաջադրված մեղադրանքների համապատասխանության մասին երկու դիմումների նախնական քննությունը ՀՀ սահմանարական դատարանը տեղափոխել է սեպտեմբերի 3-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ին կսկսի գրավոր ընթացակարգով քննել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և կաշառք տալու համար:

Ռեպորտաժում նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը հերքում է իր դեմ մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքականապես մոտիվացված: Նշվում է, որ նախկին նախագահը կալանքի տակ է արդեն 3-րդ անգամ: Վերջին անգամ նա կալանքի տակ է առնվել հունիսի 25-ին: Դրանից հետո, ինչպես ասում է լրագրող Վարվարա Նևսկայան, ՀՀ երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակած դատավորի դեմ նրա մասնագիտական գործունեության հետ կապ չունեցող քրեական գործ է հարուցվել:

Հեռուստաալիքին տեսակապով հարցազրույց է տվել նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2 մեղադրանքներն էլ չունեն ոչ մի լուրջ հեռանկար՝ օբյեկտիվ դատավարության պարագայում:

Այնուհետ ներկայացվում են 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած կադրերը, նշվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողն ընդգծում է նաև այն փաստը, որ «գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Քաշինյանը միշտ տարբեր քաղաքական ճամբարներում են եղել»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Սահմանադրական դատարանն օգոստոսի 28-ին աշխատակարգային որոշմամբ հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով այսօր կայանալիք նիստը։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին։

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը 2019-ի օգոստոսի 29-ի փոխարեն հետաձգել սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին»,-ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18-ին որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ 

tert.am

 

 

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23

Մենք պետք է վահան լինենք ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, մշակութային առումով և հոգեբանորեն․ Իգոր Զարգարյան

27.10.2026 11:28