ՔՊ–ի հետ համագործակցելու համար Տաթեւի համայնքապետը հեռացվել է «Շանթ Դաշինք» կուսակցությունից

18.05.2025 13:48
902

«Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021 թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։ Այս մասին հայտնում են դաշինքի ֆեյսբուքյան էջից։

«Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանված հարաբերություններից դուրս կապերը։

Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։

Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե' ներքին փոխհարաբերություններում և թե' կուսակցության կանոնադրությամբ»,– ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այսօր մեկնել են Տաթեւ՝ անցկացնելու «Կրթվելը նորաձեւ է» շարժման հերթական հանդիպումը։ 

news.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34