Քրիստոսի ծնունդով սկսվեց Լույսի և սիրո ժամանակը. Միքայել Մինասյան

05.01.2019 22:36
1115

Եկեղեցին դարեր ի վեր մեր պատմության նավն է, մեր ինքնության նույնականացումը: 

✝️Սբ. Ծնունդն է ինձ համար «ամանորը»: Նոր կյանքի սկիզբը. առանց մեղքերի, մեղադրանքների, լի հավատով և ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ: Քրիստոնեության մեջ շատ է պատասխանատվությունն ու կամքի գործոնը: 

…Դադիվանքն ինձ հուզեց առաջին իսկ վայրկյանից, երբ ուխտ արեցի մի օր տեսնել այն վերականգնված և ուժեղ՝ ինչպես վայել է մեր հավատքին ու եկեղեցուն: Ես ուխտ արեցի ջանքերս միացնել այն բոլոր ուխտավորներին՝ հայտնի թե անհայտ, որոնք դարեր ի վեր շենացրել, պահել ու վերականգնել են մեր հավատքի տաճարներն ու մեր Պատմությունը։ Ինչպես որ Վանական համալիրն է իր ամբողջության մեջ լիարժեք և ուժեղ, այնպես էլ մեր բոլորի հավաքական ուժն ու կամքն է նորոգող ու հավատի ուղին ամրացնող։ 

Աստծո օգնությամբ ուխտս ավարտին եմ հասցնում, խոստումս՝ պահում։

Սբ. Մարիամն ունի հետաքրքիր գմբեթ. ցավալիորեն վատ վիճակում էր, բայց վերականգնելիս փորձել ենք առավելապես պահպանել կառույցի նախնական տեսքը, ինչի համար հարկ եղավ շատ մեծ շառավղով փնտրել ու հատ առ հատ գտնել քարերը, որոնցով շարված է եղել։ Վերաբացումը նախատեսում ենք գարնանը։ Աստված առաջ։

✝️ Վանքերը պետք է թելադրեն որակ, ամրացնեն Ոգին ու Պետականությունը: Նրանց կաևորագույն գործառույթն է ԼՈՒՍԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆԸ։ Ի վերջո Քրիստոսի ծնունդով սկսվեց Լույսի և սիրո ժամանակը։

✝️Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ Ավետիս ՜)

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջից 

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24