Քյարամ Սլոյանին գլխատողի հետ ինչպես խաղաղ ապրել

22.01.2019 18:31
1120

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցավ  Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպման ավարտից հետո երկու երկրների ԱԳՆ-ները հայտարարություն տարածեցին, որ «ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղության»։

Հանդիպումից անմիջապես հետո հայկական կողմը անցել է գործի և հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժներ է պատրաստում նախկին բարեկամության մասին, որը կարող է նաև վերականգնվել։ Նոր իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են այս թեզը քննարկման առարկա դարձնել հանրության շրջանում, դե իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ է ասել, որ Ալիևը իր վրա լավ տպավորություն է թողել։

Իսկ այս ընթացքում որևէ բան չի փոխվել Ադրբեջանում։ Այդ երկրի ղեկավարը շարունակում է ատելություն քարոզել իր հասարակության շրջանում ու հայտարարում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում։

Ու հարց է առաջանում, թե ում հետ են նոր իշխանությունները պատրաստվում խաղաղ ապրել, եթե հակառակ կողմի վարքագծում ոչինչ չի փոխվել։ Իշխանությունները փորձում են Հայաստանի հասարակությանը խաղաղության դասեր տալ այն դեպքում, երբ մեր հասարակությունը երբեք էլ պատերազմ չի ուզել։ Որևէ մեկը չի կարող հիշել դեպք, որ Հայաստանում հերոսացնեն հակառակորդի գլուխը կտրած զինվորականին, կամ քնած մարդուն կացնահարող զինվորականին բարձր կոչումներ շնորհեն։ Իսկ Ադրբեջանում մենք տեսել ենք, թե ինչպես են Քյարամ Սլոյանին գլխատող զինվորականին շքեղ մեքենայով պարգևատրում, իսկ Գուրգեն Մարգարյանին կացնահարողին բարձր զինվորական կոչումներ շնորհում։ «Խաղաղության նախապատրաստվող» Ադրբեջանում այս մարդկանց զրկե՞լ են իրենց կոչումներից հայտարարե՞լ են, որ Սաֆարովը այլևս ազգային հերոս չէ։ Իհարկե, ոչինչ էլ չեն արել, նրանց համար այս մարդիկ շարունակում են հերոս համարվել։

Ու այս դեպքում լավ կլինի՝ իշխանությունները սին հույսեր չտան հասարակությանը, թե Ադրբեջանը  իր ժողովրդին նախապատրաստում է խաղաղության, ու այդ երկիրը փորձելու է խաղաղ ապրել Հայաստանի հետ։ Խաղաղություն բոլորս ենք ցանկանում, բայց այն անհնար է Քյարամ Սոլյանին գլխատած զինվորականի և նրան հերոսացնող հասարակության հետ։

politik.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12