ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայի հետ շփումներում բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղի մարտերում վարձկանների մասնակցության հարցը

19.10.2020 16:35
1301

Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում բարձրացնում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող մարտական գործողություններին Սիրիայից և Լիբիայից վարձկանների առկայության հարցը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 19-ին լրագրողներին  հայտնել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի երկրներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։

«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- նշել է Բոգդանովը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Պատասխանելով ճշգրտող հարցին, թե արդյոք ռուսական կողմը շփումների ընթացքում ընդգծում է հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անընդունելիությունը, նախարարի տեղակալը դրական է պատասխանել։ «Բնականաբար»,- նշել է նա։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ն իր խորը մտահոգությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից և Լիբիայից գրոհային-վարձկանների ներգրավման հարցում։ Մոսկվան հայտարարել էր, որ այդպիսի գործընթացները ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության սրմանը, այլև սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար։

Լուսանկարը՝  РИА Новости / Екатерина Чеснокова

hetq.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22