ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել, Սարատովի մարզում բնակելի շենքեր են վնասվել, կան տուժածներ (տեսանյութ)

26.08.2024 14:11
775

Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որոնց զգալի մասը՝ Սարատովի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:

«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները ոչնչացրել ու որսացել են 20 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», - ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ անօդաչուներից 9-ը խոցվել են Սարատովի մարզում, 3-ը՝ Կուրսկի, երկուական ԱԹՍ՝ Բելգորոդի, Բրյանսկի ու Տուլայի մարզերում և մեկական ԱԹՍ՝ Օրյոլի և Ռյազանի մարզերում

ՌԴ Սարատովի մարզի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով բնակելի շենքեր են վնասվել Սարատով ու Էնգելս քաղաքներում։ ՌԴ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ։ Նրանցից երեքին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է։ 

Վնասված բնակելի շենքերից մեկի կադրերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01