ՌԴ-ն Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովան արձագանքել է Մեդինսկու՝ ԼՂ-ի մասին խոսքերին

10.06.2025 12:32
537

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ:

Զախարովան կոչ է արել կոնտեքստից չհանել Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը և դրանց չտալ «բոլորովին այլ իմաստ»։ Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի և սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Russia Today-ի լրագրող Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում բերել էր Լեռնային Ղարաբաղի օրինակը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանին միջև կար «վիճելի տարածք» (չակերտները՝ Tert.am)՝ Ղարաբաղը:

«Եթե հակամարտությունը կանգնեցվի առաջնագծի երկայնքով, ինչ-որ զինադադար կնքվի, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի: Այս սցենարի դեպքում որոշ ժամանակ անց Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, նրանք բոլորով կփորձեն գրավել տարածքը։ Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի՝ հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել: Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները»,-հավելել էր նա:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24