Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Տաթևում հող է տրամադրել արցախցիներին

23.02.2026 19:53
521

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ «ՏաԹևեր» ճոպանուղուն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը անհատույց տրամադրվել է Տաթև համայնքում ապաստանած Արցախից տեղահանված ընտանիքներին՝ մշակելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Հողերի հանձնման գործընթացը համակարգել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, որը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը։

Նշվում է, որ հողատարածքն օգտագործելու առաջարկը ներկայացվել է տարածքին մոտ գտնվող Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում բնակվող արցախցի 7 ընտանիքի:

Արցախի Ճարտար քաղաքից տեղահանված և այժմ Հալիձորում բնակվող Լյուսվարդ Օհանյանի խոսքով` անգամ Բաքվում գերության մեջ գտնվելով Ռուբեն Վարդանյանը կրկին իր ազգի մասին է մտածում։

Քաշաթաղից բռնի տեղահանված և այժմ Շինուհայրում բնակվող Կատին Հակոբյանի խոսքով էլ՝ նախաձեռնությունն իրենց համար կենսական նշանակություն ունի։ Ըստ նրա` այս հողը իրենց համար հնարավորություն է՝ սեփական աշխատանքով թեթևացնելու ընտանիքի բեռը։

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունից հայտնել են նաև, որ շահառուները նոտարական հաստատմամբ արդեն ստացել են հողամասերը, որոնք բաշխվել են ըստ ընտանիքի անդամների թվի։

Գործակալությունն իր վրա է վերցրել նաև փաստաթղթային ձևակերպումների և նոտարական ծախսերը՝ գործընթացը դարձնելով ամբողջությամբ հասանելի շահառուների համար։

sputniknews.ru

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01