Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա է հանձնվել

06.02.2026 19:59
575

Ադրբեջանը արտգործնախարարություն է կանչել և բողոքի նոտա հանձնել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին՝ քննադատելով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի երեկվա հայտարարությունները Ղարաբաղի նախկին առաջնորդների հանդեպ դատավճիռների վերաբերյալ։

Բաքուն պնդել է, թե Զատուլինը խեղաթյուրել է իրականությունը, ընդգծելով՝ Հայաստանի քաղաքացիները «մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված ռազմական հանցագործությունների համար»։

Բաքուն, ըստ պաշտոնական հաղորդագրության, կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Զատուլինի նման անձանց ապակառուցողական գործունեությունը։

Զատուլինը հայտարարել էր, թե Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ երեկ հրապարակված ծանր՝ ընդհուպ ցմահ դատավճիռները ոչ թե արդարադատություն էին, այլ՝ հաշվեհարդար։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40