Ռուսաստանի ու Իրանի միջև տարաձայնություններ չկան ապաշրջափակման հարցերի վերաբերյալ․ իրանցի վերլուծաբան Ալի Սալամի

30.08.2024 11:46
492

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևանի և Բաքվի միջև բանակցություններն առաջ մղելու ջանքերի ֆոնին կրկին ակտիվացել է թեման, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանն առանցքային հարցերից մեկի՝ ՀՀ տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում էին՝ ՀՀ-ից միջանցք է պահանջում Ռուսաստանը, և չի բացառվում, որ քարոզչական այս հնարքը ներկայումս ևս դրվի շրջանառության մեջ Ռուսաստանի միջնորդական ջանքերի ակտիվացման ֆոնին։ Այս դեպքում ակտիվորեն շրջանառվում է նաև Իրանի դիրքորոշումը։ Իրանը բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից առաջ քաշված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերաբերյալ։

Վերջին անգամ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր դիրքորոշումն այս հարցում արտահայտել էր Թեհրանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ըստ Իրանի գերագույն առաջնորդի՝ Թեհրանը համարում է, որ Զանգեզուրի միջանցքի գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Խամենեին ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանալու են փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից։ Նա նաև հավելել է, որ օտարերկրյա պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով, այսպես կոչված, միջանցքի թեմային ու Իրանի դիրքորոշմանը՝ ասաց, որ ՌԴ-ն ելնում է նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով այնպես, որ կբավարարեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը։

«Երթուղին, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, մի շարք այլ երթուղիների հետ միասին, քննարկվում է Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Այս եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքներն իրականացվում են ամենաբարձր մակարդակով՝ ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների։ Մենք տեսել ենք Իրանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք մտահոգություն են հայտնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ և, համապատասխանաբար, բացատրում են այս մոտեցման, այդ վերաբերմունքի պատճառները»,- եզրափակել էր Զախարովան՝ տարանջատելով միջանցքի գաղափարն ու եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող երթուղու կարգավիճակը։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի ու Իրանի միջև չկան տարաձայնություններ այդ ճանապարհի վերաբերյալ։

Ըստ նրա՝ խնդիրն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից առաջ մղվող ծրագիրն է, որը համարվում է ռիսկային Հայաստանի համար, հետևաբար՝ Իրանը, որի համար կենսական նշանակություն ունի ՀՀ անվտանգության ու կայունության հարցը, զգուշացնում է հնարավոր վտանգների մասին։

«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել, որ դա արվում էր այն փուլում, երբ Վաշինգտոնը բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում կողմերի միջև, հանդիպում կազմակերպում և անդրադառնում Միջին միջանցքի ու հայկական ճանապարհի կարևորությանը։ Այսինքն՝ Իրանի խնդիրը նաև հարևանությամբ արևմտյան ազդեցությունն է ու ծրագրերի հաջողությունը, քանի որ այդ ամենի թիրախում, ի թիվս այլ երկրների, Իրանն է, Իրանի ազդեցության նվազեցումը»,- ասաց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ ռեգիոնալ երկրները կարող են «3+3» ձևաչափի շրջանակում քննարկել բոլոր հարցերը և կայացնել փոխընդունելի որոշումներ.

«Կարծում եմ, աշխարհաքաղաքական զարգացումների ոչ հեռու փուլում այն կարող է ակտիվ աշխատել և արդյունավետ լուծումներ տալ ռեգիոնալ բարդ իրավիճակներին՝ իսկապես խաղաղության ու կայունության հանգեցնելով»,-ասաց նա:

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00