Ռուսաստանը հունիսի 2-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, ծիրանի, դեղձի և այլ մրգերի ներմուծման նկատմամբ

02.06.2026 15:32
333

«Ռոսսելխոզնադզոր»-ը (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) 2026 թ. հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման ընթացքում խախտումների դեպքերն աճել են։

««Ռոսսելխոզնադզոր»-ը բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին կարանտինային ապրանքների մատակարարման խախտումների վերաբերյալ՝ կապված ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային ապրանքների նույնականացման հետ», - նշվում է հաղորդագրության մեջ։

«Հայտնաբերումների թվի աճը վկայում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին, որի լիազորությունները կառուցվածքային բարեփոխումների արդյունքում փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը։ Հաշվի առնելով, որ վերջերս Հայաստանից ներմուծվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել Գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված պարտականությունները», - հավելել է «Ռոսսելխոզնադզոր»-ը:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ սկսած 2026 թ. հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող և այնտեղից առաքվող կորիզավոր մրգերի (ԵԱՏՄ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կոդ 0809-ից՝ բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին) և թարմ խաղողի (ԵԱՏՄ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կոդ 0806-ից) ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ՝ մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հավելել է, որ ստեղծված իրավիճակը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի տարածքի բուսասանիտարական բարեկեցությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական ​​աջակցության ծրագրերի իրականացումը։

Իր հերթին, «Ռուսպրոդսոյուզ» միավորման վարչության փոխնախագահ Դմիտրի Լեոնովը ՏԱՍՍ-ին հայտնել է, հայկական խաղողի մատակարարումները կարող են փոխարինվել Թուրքիայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Չինաստանից, բալինը՝ Սերբիայից և Մոլդովայից, նեկտարինինը՝ Թուրքիայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Չինաստանից, դեղձինը՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Վրաստանից մատակարարումներով։

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25