Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եղբայրական Հայաստանի կողքին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

21.09.2022 13:07
928

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առիթով՝ ընդգծելով, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել նպաստել հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիներին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Մեր եղբայրական Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, դժվար ժամանակներ է ապրում: Փորձությունները, կորստի ցավն այն է, ինչն այսօր միավորում է մեր ժողովուրդներին,  ինչպես նաև՝ դարավոր սերտ կապերը, ընդհանուր պատմական ճակատագրերը, արժեքները և խորը ազգային շահերը։ Դա ապացուցել է պատմությունը, դրա մասին են վկայում այսօրվա իրողությունները։ Սա հանդիսանում է  մեր դաշնակցային հարաբերությունների հիմքը, որն, անկասկած, Ռուսաստանը փայփայում է»,-ասված է հայտարարությունում:

Նաև ընդգծվում է, որ ՌԴ-ն նպաստում է և մտադիր է շարունակել նպաստել Հայաստանի տնտեսական բարգավաճմանը, իրական ինքնիշխանությանը և հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու հետևողական, շատ դժվար և ժամանակատար աշխատանքի միջոցով:

«Մենք ձեզ հետ միասին ցավում ենք կորուստների համար և հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը: Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և վստահություն ապագայի նկատմամբ։ Ռուսաստանը միշտ եղել է և կլինի մեր եղբայրական երկրի կողքին՝ և ոչ թե խոսքով, այլ գործով»,-շեշտել են դեսպանությունից:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08