«Ռուսաստանը միշտ պատրաստ է նեցուկ լինել եղբայրական հայ ժողովրդին»․ Լավրով

24.05.2021 17:02
1282

Ռուս-հայկական հարաբերությունները փորձված են ժամանակով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում: Լավրովը համոզմունք է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխհարաբերությունների ոգով։

«Մեր երկիրը միշտ պատրաստ է նեցուկ լինել եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Վ․ Վ․ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ վերջ դնել 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական հակամարտությանը, սկիզբ դնել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նաև նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը հաջողությամբ իրականացվում է, մասնավորապես՝ հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման առումով։ Լավրովի խոսքերով՝ ռուսական աջակցությունը բարձր գնահատականի է արժանանում հայաստանցի գործընկերների կողմից։

«Կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: Մենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն ենք հաստատել ամենաբարձր և այլ մակարդակներում: Միայն այս տարի մեր ղեկավարները երկու անգամ հանդիպել են, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել: Մայիսի սկզբին ես այցելեցի Երևան: Իրականացվում են միջխորհրդարանական փոխանակումներ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի տասնյակ հազարավոր դեղաչափեր է մատակարարել Հայաստանին։ Կողմերը նաև զարգացնում են կապերն առևտրի և տնտեսության ոլորտում։

 

shantnews.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24