«Սեւ ամպեր են կուտակվում» Սյունիքի մարզպետի գլխին

19.05.2026 14:42
1574

«Իրավունք»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիք կատարած Նիկոլ Փաշինյանի այցն իշխանական շրջանակներում արդեն իսկ գնահատվում է որպես լուրջ քաղաքական ձախողում։ Մասնավորապես, ըստ նույն աղբյուրների, Փաշինյանի ընդունելությունը Մեղրիում, Քաջարանում, Կապանում եւ Ագարակում ակնհայտորեն չի համապատասխանել այն պատկերին, որը մինչ այդ ներկայացվում էր՝ ըստ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հավաստիացումների: Տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում Փաշինյանին դիմավորած քաղաքացիների զգալի մասը հավաքվել է մարզպետարանի վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում։ Փաստացի, մարզպետարանը փորձել է պատրանք ստեղծել, թե Սյունիքում իշխանության դիրքերը ամուր են, մինչդեռ իրական պատկերը լրիվ այլ է եղել։

Ասում են՝ հատկապես Մեղրիում եւ Քաջարանում Փաշինյանի հանդեպ ցուցաբերված սառը վերաբերմունքը կատաղության է հասցրել վերջինիս։ Նույնիսկ խոսվում է այն մասին, որ իրավիճակը վերահսկելու եւ «փրկելու» նպատակով Փաշինյանը ստիպված է եղել օգնության կանչել կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանին, քանի որ մարզային կառույցները չեն կարողացել ապահովել սպասված մթնոլորտը։ Մինչդեռ նույն Դանիելյանի առաջադրվելն այս ընտրություններում չեղարկվել էր ՔՊ վարչության որոշմամբ, ընդ որում՝ կան հիմնավոր կասկածներ, որ դա էլ է եղել մարզպետ Ղուկասյանի ջանքերով:

Այսպիսով՝ պայթել է իշխանական քարոզչամեքենայի այն միֆը, թե Սյունիքում իրավիճակը լիովին վերահսկելի է, իսկ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարողացել է «կայունացնել» սյունյաց քաղաքական դաշտը։ Այս այցից հետո Փաշինյան Նիկոլի աչքերը լրիվ բացվել են:

Այսքանից հետո՝ իշխանական շրջանակներում արդեն խոսվում է, որ Սյունիքի մարզպետի գլխին «սեւ ամպեր են կուտակվում», եւ չի բացառվում, որ ձախողված պատկերի համար Ղուկասյանն առաջիկայում պաշտոնանկ արվի: Այդ ամենի լավագույն ապացույցը, ըստ իշխանական աղբյուրների, հենց այցի ավարտի կադրերն են, որտեղ ակնհայտ է Փաշինյանի սառն ու դժգոհ վերաբերմունքը մարզպետի նկատմամբ։

Ամբողջական տեքստը՝ https://iravunk.com/

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08