Թռիչքներ ու վայրէջքներ՝ հանքարդյունաբերության խոշոր հարկատուների շարքում

19.02.2019 19:01
1281

2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ)  է։ Այս մասին է վկայում Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։  

 

Այս ցանկում հանրապետության առաջին 100 խոշորագույն հարկատուներից 8-ը մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններ են։

ԶՊՄԿ-ն 2018 թվականին (հունվար-դեկտեմբեր) պետական բյուջե է վճարել 41  մլն դրամի հարկեր և խոշոր ցանկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ 2017 թվականի համեմատ ընկերությունը հարկերի թռիչքային աճ է գրանցել։ Աճը կազմել է 22.4 մլն դրամ կամ 2.2 անգամ։  Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն տեղակայված է Քաջարան քաղաքում և շահագործում է մոլիբդենի և պղնձի հանքավայրը:

Հանքարդյունաբերության ոլորտի մյուս խոշոր հարկատուն 2018 թվականի տվյալներով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունն է, որը շահագործում է Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը։ Տարվա ընթացքում պետբյուջե է վճարել շուրջ 16.82 մլրդ դրամի հարկեր։ 2017 թվականի համեմատ հարկերն աճել են 3.4 մլրդ դրամով կամ 25 %-ով։ Ընկերությունը խոշորների ցանկում այս անգամ հինգերորդ տեղում է։

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը 2018 թվականին վճարել է շուրջ 7.9 մլրդ դրամի հարկեր ու խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 14-րդ տեղում։ 2017 թվականի համեմատ հարկերն աճել են 1.4 մլրդ դրամով կամ 22 %-ով։

Խոշոր հարկատուների ցանկի 26-րդ տեղում է հայտնվել «Արմենիան քափըր փրոգրամ» («Էյ-Սի-Փի») ընկերությունը՝ 5.695 մլրդ դրամի հարկերով։ Այս ընկերության հարկերը կտրուկ ավելացել են՝ 6.3 անգամ։ Արդյունքում «Արմենիան քափըր փրոգրամ»-ը, որը 2017 թվականին խոշորների ցանկում 158-րդն էր, այս անգամ հայտնվել է առաջին եռյակում։ Ընկերությունը շահագործում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղակայված պղնձաձուլական գործարանն ու պղնձի հանքը։

Հանքարդյունաբերության ոլորտի մյուս հարկատուն «Լիդիան Արմենիա» ընկերությունն է։ Այն 33-րդ տեղում է՝ 4.715 մլրդ դրամի հարկերով։ 2017 թվականի համեմատ հարկերը կրճատվել են 3.1 մլրդ դրամով կամ 40 %-ով։ Հիշեցնենք, որ  2018 թվականի հունիսից մի խումբ բնապահպաններ ու ակտիվիստներ փակել են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ այդպիսով ներկայացնելով իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման, որը ծրագրել է «Լիդիան Արմենիա» -ն։

Խոշոր հարկատուների ցանկի 42-րդ տեղում է «Թեղուտ»-ը։ Նախորդ տարվա ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել 3.973 մլրդ դրամի հարկեր, որը 2017 թվականի համեմատ եռակի կրճատվել է։ «Թեղուտ»-ի աշխատանքները ևս նախորդ տարվանից դադարեցված են։

Հայաստանի հանքարդյունաբերության հաջորդ խոշոր հարկատուն «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ընկերությունն  է (գործում է Քաջարանում)։ Այն 2018 թվականին վճարել է 3.75 մլրդ դրամի հարկեր ու հանրապետության խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 44-րդ տեղը։ Նախորդող տարվա համեմատ ընկերության հարկերն ավելացել են 1.6 մլրդ դրամով կամ 76 %-ով։

Խոշորների ցանկում 55-րդ տեղում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ շուրջ 3.1 մլրդ դրամի հարկերով։ Այս ընկերությունը ևս զգալիորեն ավելացրել է հարկերը (4.5 անգամ):

Հաջորդը «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ն է, որի վճարած հարկերի ծավալը 2018 թվականին կազմել է շուրջ 1 մլրդ դրամ՝ 467 մլն դրամով ավելին, քան 2017 թվականին։ Նշված ընկերությունը խոշորների ցանկում զբաղեցրել է 167-րդ տեղը։

 

Խոշոր հարկատուների ցանկում են ներգրավված նաև ընկերություններ, որոնք փոխկապակցված են մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններին։ Օրինակ «Մաքուր երկաթի գործարան»-ը, որը զբաղվում է մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ։ Այս ընկերությունը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներառված են գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խմբի մեջ։ «Մաքուր երկաթի գործարան»-ը խոշոր հարկատուների ցանկում է՝ 52-րդ տեղում է։ Վճարած հարկերի ծավալը կազմել է շուրջ 3.1 մլրդ դրամ։ Աճը՝ մոտ 1.3 մլրդ դրամ կամ 72 %:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին 2018 թվականին պետական բյուջե են վճարել մոտ 926.8 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ 2017 թվականի համեմատ նրանց հարկերի ծավալն աճել է 119.4 մլդ դրամով կամ 14.8 %-ով։ Հանրապետության խոշորագույն հարկատուն ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ 42.2 մլրդ դրամ հարկերով։

hetq.am

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26