Շամբ գյուղի հրապարակը՝ նահատակ զինվոր Մայիս Միրզոյանի անվամբ

31.05.2017 15:10
2150

Մայիսի 30-ին Դարբաս համայնքի Շամբ գյուղում տեղի ունեցավ զոհված ազատամարտիկների հիշատակը հավեժացնող խաչքար-հուշարձանի բացման եւ գյուղի հրապարակը հայրենիքի նվիրյալ, ապրիլյան պատերազմում զոհված Մայիս Միրզոյանի անվամբ կոչելու արարողությունը:

Բացման խոսքով հանդես եկավ Դարբաս համայնքի ղեկավար Սաշա Ստեփանյանը՝ մասնավորապես նշելով. «Արցախյան պատերազմում ոտքի է կանգնել ողջ ազգը, անմասն չմնաց Սյունիքն իր զավակներով, իր արծիվներով: Ոտքի կանգնեց նաեւ մեր համայնքը: Ցավոք, գյուղը զոհեր ունեցավ ե՛ւ Արցախյան, ե՛ւ ապրիլյան պատերազմներում:

Խաչքար-հուշակոթողի պուրակի այս ծառերից յուրաքանչյուրը հավերժացնում է մեր զոհերի հիշատակը, ամեն մեկը մի զինվոր է՝ Աստծո հովանու ներքո կանգնած: Սրբության պես պահենք ու պահպանենք նրանց հիշատակը, այս վայրը»:

Զոհված ազատամարտիկի հուշատախտակը բացեց նահատակ Մայիս Միրզոյանի որդին՝ Հայկ Միրզոյանը:

Այնուհետ արարողությունը շարունակվեց խաչքար-հուշակոթողի մոտ:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու համայնքի ղեկավար Սաշա Ստեփանյանը կտրեցին խաչքարի բացման կարմիր ժապավենը, իսկ խաչքարի բացման արարողությունն իրականացրին Արցախյան պատերազմում զոհված Մակիչ Ասրյանի մայրը՝ Ցողիկ Ասրյանը, եւ Մայիս Միրզոյանի որդին՝ Հայկ Միրզոյանը:

Ելույթներ ունեցան Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, զոհվածի մայր Ցողիկ Ասրյանը, Արցախյան պատերազմի մասնակից, բուժքույր Նեկտարը:

Աշոտ Մինասյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօր հիշարժան օր է. մենք խաչքար-հուշակոթող ենք կանգնեցնում Արցախյան պատերազմում զոհված շամբցիների հիշատակին, գյուղի հրապարակն անվանակոչում ենք «Սիսականի» հրամանատարներից մեկի, համայնքի նախկին ղեկավար Մայիս Միրզոյանի անունով:

Արցախյան պատերազմը չի ավարտվել, քանի դեռ հաշտության պայմանագիր չի կնքվել:

Երիցս փառք այն ժողովրդին, նրա մայրերին, որ նման զավակներ են ծնել, երիցս փառք այն բանակին, որ այսօր ունենք՝ իր հրամանատարներով, քաջ զինվորներով:

Փառք այն համայնքին, որ կարողանում է հավերժացնել իր նահատակ զինվորի, իր մարտիրոսված զավակների հիշատակը:

Ես խոնարհվում եմ իմ զինակից ընկերների, զոհվածների, նրանց ծնող մայրերի եւ ժողովրդի առջեւ:

Մենք երբեք չպետք է տարանջատենք Արցախյան պատերազմն ու ապրիլյան պատերազմը, դրանց արանքում եւ դրանցից հետո ընկած մեր քաջերին:

Ցավով եմ նշում. ապրիլյան պատերազմում Սյունիքը տվեց 13 զոհ, չտարանջատենք նրանց Արցախյան պատերազմի զոհերից», - ասաց հրամանատարը:

Զոհված զինվորի մայր Ցողիկ Ասրյանն իր հուզիչ խոսքում ասաց, որ մեր բոլոր տղաներն էլ հերոսներ են, քանի որ հայրենյաց սուրբ գործի համար են նահատակվել եւ անմահացել: Նաեւ ասաց, որ հարգանքի ու երախտագիտության են արժանի բոլոր նրանք, ովքեր ողջ են վերադարձել պատերազմից:

Նա խաղաղություն մաղթեց հայ ժողովրդին, զինվորներին՝ բարի ծառայություն եւ վերադարձ իրենց ընտանիքներ:

«Թող մեր մայրերն այսուհետ չլացեն, թող նրանք հպարտությամբ իրենց գիրկը բացեն առողջ եւ հաղթանակած որդիների համար»:

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանն իր օրհնանքի խոսքում ասաց. «Խաչքարն այսօր մենք կանգնեցնում ենք ի նշան հաղթության, ի նշան մեր ննջեցյալների, նրանց հոգու փրկության:

Այսօր խաչքարեր ենք կանգնեցնում նաեւ մեր հայրենիքի սահմաններին, որպեսզի Աստված պահպանի եւ զորեղացնի մեր զինվորներին, որպեսզի հոգեւոր եւ մարմնավոր թշնամին մուտք չգործի մեր տարածքները:

Սա ուրախալի առիթ է, որ հայ ազգը հիշում է իր հերոսին, իր նահատակներին: Մեր երեխաներին այսպիսի միջոցառումներով, խորհուրդներով դաստիարակում ենք հայրենասիրական ոգով:

Փառք Աստծո, որ լույս ծագեց մեր երկրի, մեր ժողովրդի վրա, եւ նա այսօր հիշում է իր հերոսներին՝ Անդրանիկին, Նժդեհին, Գեւորգ Չաուշին, որ ունեցանք անկախ պետականություն եւ այսօր էլ նորօրյա պետականությունը կերտած մարդկանց ենք փառաբանում, մեր զոհված ազատամարտիկներին, մեր զինվորներին:

Թող տա Աստված, որ էլ չունենանք զոհեր եւ ունենանք միայն խաղաղ երկինք, մեր զինվորները ծառայեն խաղաղության թեւերի տակ, կերտեն ու զորացնեն հայոց հայրենիքը եւ հայոց հավատը»:

Տոնական միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով եզրափակեցին գյուղի միջնակարգ դպրոցի գեղարվեստական ինքնագործ խմբերի սաները (ղեկավար` Լուսինե Հովհաննիսյան):

Միջոցառումը վարեց Սիսիանի համայնքապետարանի ներկայացուցիչ Նարա Հովհաննիսյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08