Շինարարների թաղամասի բոլոր բակերը բարեկարգվում և ասֆալտապատվում են

24.02.2026 21:42
462

Շինարարների թաղամասը այս օրերին վերածվել է ակտիվ շինհրապարակի, որտեղ բոլոր ուղղություններով ընթանում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։

Համայնքապետարանի կողմից պատվիրված հերթական ծրագրով ամբողջությամբ նորոգվում և ասֆալտապատվում են Շինարարների փողոցի թիվ 2, 3, 4, 5, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20, 22 և 24 բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր բակերը։

Շինարարական աշխատաքներին զուգահեռ Կապան համայնքի կոմունալ ծառայության կողմից մեկնարկել է նաև վերոնշյալ շենքերի բակերում տեղակայված ապօրինի շինությունների՝ փայտանոցների, խորդանոցների, տաղավարների, երկաթյա ավտոտնակների, բոստանային տարածքների ապամոնտաժման գործընթացը։

Բակերի ասֆալտապատման, գոյություն ունեցող մայթերի, հենապատերի նորոգման, նորերի կառուցման, աստիճանների վերակառուցման, եզրաքարերի թարմացման, դիտահորերի նորոգման արդյունքում էականորեն կբարելավվի թաղամասի տեսքը, կստեղծվի հարմարավետ և անվտանգ միջավայր, կկարգավորվի հետիոտների և վարորդների երթևեկն ու անցուդարձը։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կապալառու կազմակերպության ներկայացուցիչների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է շինհրապարակում, ծանոթացել ընթացիկ իրականացվող և նախատեսվող աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ՝ լսելով նաև նրանց առաջարկությունները։

Բակերի նորոգման և ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 443 080 600 ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 199 386 270 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22