«Սյունյաց երկրի» հարցը Նիկոլ Փաշինյանին՝ վաղը՝ դեկտեմբերի 24-ին, կայանալիք ֆեյսբուքյան ասուլիսի համար

23.12.2021 16:30
2709

Քիչ առաջ տեղեկացանք, որ վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների ու ՀԿ-ների  հարցերին:

Եվ քանի որ խնդրվել է ուղարկել մեկական հարց, մենք հավատարիմ ենք մնում առաջարկված կանոնին՝ ուղարկելով ներքոշարադրյալ հարցը:

-Պարոն վարչապետ, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ եւ դրանից հետո (անընդհատ) կարեւորվում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կամ վերաբացման հարցը:

Առաջին հայացքից ողջունելի մտադրություն է, բայց...

Ինչպե՞ս հասկանալ՝ եւ՛ Դուք, եւ՛ Ադրբեջանի ղեկավարը կոնկրետ քայլեր եք ձեռնարկում (ոչ միայն որոշումների կամ հայտարարությունների տեսքով) Ադրբեջանին ցանկալի կամ այդ հանրապետության համար նպաստավոր ճանապարհների վերաբացման ուղղությամբ: Մինչդեռ, դրան զուգահեռ, անցած մեկ տարվա ընթացքում տարբեր դրսեւորումներով շրջափակվել  է Սյունիքի մարզի տարածքով անցնող հաղորդակցության մի քանի ուղի: Նկատի ունենք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ գյուղի ենթաշրջան (Սեյիդլար գյուղով) ճանապարհները: Նկատի ունենք Վերիշեն-Սեւ լիճ, Խոզնավար-Սեւ լիճ, նաեւ Նորավանի հյուսիսային մերձակայքից դեպի Մեծ եւ Փոքր Իշխանասարերի ստորոտ ձգվող դաշտամիջյան ճանապարհները՝ մեզ համար տնտեսական լուրջ նշանակություն ունեցող:

Այդ ամենին զուգահեռ՝ օրեր առաջ վերահաստատեցիք Ձեր դիրքորոշումն Ադրբեջանի երկու հատվածը միմյանց կապող երկաթուղու (Մեղրիով) վերակառուցման ու վերագործարկման մասին՝ Հայաստանի համար նպաստավոր հանգամանք նշելով նաեւ Ռուսաստանի Դաշնության  հետ երկաթուղային կապի բացումը: Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստան գնալու համար կարելի էր չհասնել Մեղրի ու նախընտրել մոտ 1000 կմ-ով ավելի կարճ  հյուսիսային երկաթգծի հնարավորությունը:

Եվ ուրեմն՝ ներկայացրեք, խնդրեմ, հաղորդակցության ուղիների վերաբացման Ձեր ռազմավարությունը Սյունիքի մասով՝ նշելով նաեւ Սյունիքով անցնելիք ավտոտրանսպորտային ճանապարհի հնարավոր երթուղին, իսկ եթե այն (ինչպես հայտարարվել է) կարող է ձգվել  Կուբաթլի-Խնձորեսկ-Գորիս քաղաք-Անգեղակոթ երթուղով, ապա՝ անվտանգության ի՞նչ երաշխիքներով:

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24