Շնորհանդես. գիրք հանքաշխարհի եւ նրա մարդկանց մասին

27.08.2019 14:41
1873

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ Նինա Դանիելյանի  «Ես եւ իմ հանքաշխարհը. Լենհանքեր» գրքի շնորհանդեսը: Ինչպես նշված է նախաբանում, գիրքը կառուցված է կենդանի մարդկանց հիշողություններով՝ համեմված տներում մասունքի պես սուրբ-սուրբ պահված ընտանեկան եւ աշխատանքային, արդեն խունացած լուսանկարներով: Նաեւ հեղինակի խոստովանանքը կա. «Ընթերցող՝ եթե գիրքս կհուզի քեզ այնքան, որ ես եմ հուզվել այն գրելու եւ տպագրելու ընթացքում, ուրեմն հասել եմ նպատակիս եւ մոռացումից փրկել երբեմնի աշխույժ եռուզեռով ապրող իմ բանվորական ավանի՝ Լենհանքերի պատմությունը»:

Գրքի մասին կարծիքներ հայտնեցին Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, բանասեր Լեւոն Մարգարյանը: Մասնավորապես, Լեւոն Մարգարյանն ականատեսի աչքերով (ապրել է Լենհանքերում) ներկայացրեց գրքում տեղ գտած մարդկանց հետ կապված մանրամասներ: Եղան այլ բանախոսներ, ովքեր գնահատեցին հեղինակի բանահավաքչական աշխատանքը, իր բնօրրանի պատմությունը փշուր-փշուր վերականգնելու ձգտումը: Մի բան եւս աչքի է զարնում՝ գրքում լուսանկարների առատությունը, որոնց մի մասը հայրենագիտական արժեք ունի:

Էկրանից հնչեցին մոտ ու հարազատ մարդկանց տեսաուղերձներ. նրանցում երախտագիտության խոսքեր կային հեղինակի հասցեին, ով վերակենդանացրել է իր ծննդավայրի անմոռաց անձանց եւ իրադարձությունները:

 Վերջում գրքի հեղինակ Նինա Դանիելյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է ստեղծել «Ես եւ իմ հանքաշխարհը», երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նպաստել են հայրենի եզերքի պատմությունն արտացոլող գրքի լույս աշխարհ գալուն: Այս տարի լրանում է հանքաշխարհի սրտի՝ Լենգրուպա բանավանի  ստեղծման 95 տարին, որի հիմքը դրվել է Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց 4 տարի անց, 1924 թվականին:    

 Միջոցառմանը նաեւ հայտնեցին, որ այսուհետ ամեն տարի օգոստոսի 23-ը կնշվի որպես Լենհանքերի (Լենգրուպա) օր:

Վահրամ Օրբելյան

Կապանցին է որոշում

23.11.2026 21:49

Փաշինյանն ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

23.11.2026 21:43

«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել Կարապետյան

23.11.2026 20:55

Սյունիքի ներկայիս մարզպետի համար Հայաստանի «անկախությունից ի վերը» այն է, ինչ մեկնարկել է 2018-ից հետո. Հակոբ Բադալյան

23.11.2026 20:26

Ալիեւյան Սահմանադրություն չի՛ լինելու․ Աննա Գրիգորյան

23.11.2026 20:14

Թրամփը Փաշինյանին հրավիրել է հանդիպման․ հրավերը փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը

23.11.2026 17:18

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22

Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեությունը կարգելվի

23.11.2026 15:41

Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

23.11.2026 14:58

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել

23.11.2026 14:51