Շնորհանդես հայրենի գյուղում

27.11.2023 17:29
1293

Ստեփան Հարությունյանը ստեղծագործել է դպրոցական նստարանից՝ տակավին 1990-ականների կեսերից։ Եվ ահա նրա բանաստեղծությունները մեկտեղվել են «Դեգերում» խորագիրը կրող ժողովածուի մեջ, որի շնորհանդեսը  կայացավ հայրենի Եղվարդ գյուղում։ Ինքն էլ կրում է Եղվարդցի գրական կեղծանունը։ Գիրքը բաժանված է չորս ենթաբաժնի՝ «Քնար մտորման», «Քնար հայրենական», «Քնար ընտանեկան» և «Քնար լիրիկական»։

«Լույսի շողը ճիշտ ժամանակին ու ճիշտ հասցեով է տեղ հասել»,- գրքի խմբագրականում գրում է Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը։

Շնորհանդեսն անցավ անմիջական մթնոլորտում։ Մասնակցում էին գյուղի դպրոցի աշակերտները, ովքեր ոչ միայն ասմունքեցին նոր լույս տեսած գրքից բանաստեղծություններ, այլև հարցեր ուղղեցին ստեղծագործողին: Ստեփան Եղվարդցուն բանաստեղծական երախայրիքի առթիվ շնորհավորեցին գյուղի վարչական ղեկավար  Արուսյակ Դավթյանը, մանկավարժ, բանաստեղծուհի Ռամելա Դանիելյանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը, Ստեփանի հորեղբայր Ռոմա Հարությունյանը, «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Հարությունյանը, ուրիշներ։

Ստեփան Եղվարդցին երախտագիտություն հայտնեց բարեմաղթանքների համար: Նրա խոսքում անդրադարձ կար վերջին տարիների իրադարձություններին: Վերջում հավելեց, որ լավ օրից չէ, որ իր ստեղծագործությունների անդրանիկ ժողովածուն վերնագրել է՝ դեգերում:

Ժողովածուում, որը ներառում է վեց տասնյակ բանաստեղծություն, տակավին տողեր կան հղկելու, բայց կարևորն այն է, որ ընթերցողի սեղանին է դրվել ստեղծագործողի անդրանիկ գիրքը, ինչի առիթով Ստեփան Եղվարդցուն մաղթում ենք բանաստեղծական նոր ու թարմ ներշնչանքներ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40