Շուն Ֆրանգյուլի մերօրյա հաջորդները թող հիշեն, որ իրենց գերեզմանին եւս թքելու են գալիք սերունդները

29.04.2018 20:49
6546

Ապրիլի 29-ին Լեռնիկ Պետրոսյանը «Սյունյաց երկրին» տված հարցազրույցում նշել է, թե քաջարանցիները կոմբինատում ճորտի կարգավիճակում են:

Համաձայն չեմ հարգելի պրոֆեսորի կարծիքին. քաջարանցիներն աշխատասեր, ազնիվ, անկեղծ, իրենց մաքուր վաստակով ապրող մարդիկ են: Եվ ոչ թե նրանք են ճորտի կարգավիճակում, այլ հայտնի կլանին ծառայող մի քանի քաջարանցի, ովքեր մեծ փորձ ունեն սալյարկա գողանալու գործում, ովքեր կլանի հենարանն են Քաջարանում, որոնց էլ կլանը պաշտոններ տվեց՝ յուրաքանչյուրին ամսական մի քանի մլն դրամ «աշխատավարձով», որպեսզի Քաջարանում հաստատուն պահեն վախի մթնոլորտը:

Շարքային քաջարանցիները հազիվ են հոգում իրենց ընտանիքի հոգսերը, չկա մեկը, որ պարտքեր եւ վարկեր չունենա:

Հաստատված կարգից շեղվողներին, անշուշտ, լուրջ անախորժություններ են սպասվում:

Բայց, ի ուրախություն, վախի մթնոլորտը լեռնագործների քաղաքում աստիճանաբար ցրվում է:

Քաջարանցիները համաձայն են համազգային շարժմանը՝ ակնկալելով փոփոխություններ նաեւ իրենց համայնքում:

Քաջարանում փոփոխվող մթնոլորտի մասին են խոսում ապրիլի 25-ին քաղաքում տեղի ունեցած ցույցն ու հանրահավաքը:

Ճիշտ է, ընդամենը հարյուր մարդ էր մասնակցում ցույցին եւ հանրահավաքին, բայց դա կարելի է աննախադեպ համարել Քաջարանի մասշտաբով:

Ցուցարարները նախ գնացել են դպրոցներ, արհեստագործական ուսումնարան եւ աշակերտներին, ուսանողներին դասադուլի, նաեւ իրենց միանալու կոչեր հնչեցրել:

Հանրահավաքը տեղի է ունեցել համայնքապետարանի դիմացի պուրակում՝ շատրվանների մոտ:

Նախկին դաշնակ Լեռնիկն իր գեղեցիկ, համոզիչ խոսքով բացել է հանրահավաքը, ներկայացրել հանրապետությունում ստեղծված վիճակը, որից հետո ինքս եմ ելույթ ունեցել:

Կոչ եմ արել քաջարանցիներին՝ չվախենալ ոչ մեկից, քանզի սա մեր քաղաքն ու մեր հողն է, մենք ենք տերն ու մշակն այս քաղաքի:

Կոչ եմ արել նաեւ հայտնի մարդկանց՝ թող ոչ ոք չփորձի մեզ դնել անգլուխների, անտառաճանաչների տեղ, բոլորս էլ տեսնում եւ հասկանում ենք, թե ինչ է կատարվում Քաջարանում:

Ասել եմ նաեւ՝ «Ես խոսում եմ քաջարանցի հանքագործների անունից եւ խորհուրդ եմ տալիս հիշել շուն Ֆրանգյուլի պատմությունը: Մենք չպետք է թույլ տանք, որ Քաջարանում շուն Ֆրանգյուլը հաջորդներ ունենա: Դա հատկապես վերաբերվում է կլանի սպասավորներին: Հիշեք, նմանների գերեզմանին երբեւէ թքելու են մեր հաջորդ սերունդները, ինչպես դարեր շարունակ մեր նախնիներն են թքել Ֆրանգյուլի գերեզմանին»:

Շատրվանների դիմացի մայթում կանգնած եւ հանրահավաքի ընթացքին հետեւում էին համայնքապետ Մանվելը, հայտնի «մուտիլովչիկ» Դավիթ Գեւորգյանը, ով կոմբինատի արհմիության նախագահն է:

Մայթից մեզ հետեւում էին կոմբինատից սալյարկա գողանալու մեջ մեծ վաստակ ունեցող այրերը:

Ես կոչ արեցի Մանվելին՝ միանալ մեզ, բայց չմիացավ:

Քիչ հետո ինչ-որ մեքենաների շարասյուն մոտեցավ մեր հավաքատեղիին՝ ազդանշաններով՝ փորձելով խանգարել մեզ:

Ես նրանց արձագանքեցի՝ զռացեք, դուք միայն զռզռալ գիտեք եւ սալյարկա գողանալ:

…Նույն օրը երեկոյան մի տղամարդ եկավ մեր տուն՝ ասելով. «Եկել եմ բոլոր քաջարանցիների անունից շնորհակալություն հայտնելու քեզ: Հասկանալի պատճառով մենք չկարողացանք միանալ հանրահավաքին, բայց բոլորս սրտով ու մտքով այնտեղ էինք»:

Լիլիկ Մարգարյան

Քաջարան քաղաքի բնակիչ

Խմբագրության կողմից

Լիլիկ Մարգարյանը Կապանի տարածաշրջանում ճանաչված գերդաստանի դուստր է, ով միշտ էլ քաջարանցիների արժանապատվության համար պայքարի առաջնագծում է եղել: Նա Արցախյան ազատամարտի նահատակ Արթուր Մարգարյանի քույրն է:

 

 

 

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց

02.07.2026 23:29

Վարորդական իրավունքը «Արմեդ»-ի տվյալների հիման վրա կկասեցվի ավտոմատ կերպով

02.07.2026 20:57

ՀՀ–ում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. ՆԳ նախարար

02.07.2026 17:11

Բեմահարթակում  գեղեցկության մրցույթի մասնակիցներն էին

02.07.2026 16:35

Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա

02.07.2026 12:52

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

02.07.2026 12:51

ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին

02.07.2026 12:49

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան

02.07.2026 12:18

Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը նախանշված ժամկետում ավարտին չի հասցվել

02.07.2026 12:02

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան

02.07.2026 10:48

Ագարակի կոմբինատը շարունակում է լինել Մեղրու տարածաշրջանի զարգացման գլխավոր գրավականը

02.07.2026 10:34

Դատարանը բավարարել է Մայր աթոռի հայցը․ ոստիկանության անգործությունը ճանաչվել է ոչ իրավաչափ

01.07.2026 23:31