Շուռնուխում ավտոերթի մասնակիցները համերաշխության եւ համակեցության կանոնները հարգելու կոչ արեցին (ֆոտոշարք)

12.08.2018 20:36
1961

«Կարող էինք ընտրել հայկական ցանկացած բնակավայր, 960 համայնքներից մեկը, բայց նախընտրեցինք գալ Շուռնուխ հաշվի առնելով, որ վերջին շրջանում Շուռնուխը հայտնվել էր սկանդալային պատմության մեջ, որը կարող էր տեղի ունենար հայկական ցանկացած գյուղում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը, որը դեպի Շուռնուխ ավտոերթի նախաձեռնության անդամներից մեկն է: Այսօր մի խումբ քաղաքացիներ Աստվածամոր փոխակերպման եւ Երիտասարդների օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակից ավտոերթ են  կազմակերպվել դեպի Շուռնուխ: Երթը մեկնարկել է առավոտյան: Կազմակերպիչների խոսքով, ընտրվել է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքը՝ հաշվի առնելով այստեղ գյուղացիների եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների միջեւ օրերս տեղի ունեցած միջադեպը: Նախաձեռնության կարգախոսն է՝ «Առողջ երիտասարդություն, Ավանդական ընտանիք, Առաջադեմ պետություն»:

Արմեն Մինասյանի խոսքով, ցանկացած դեպքում բոլոր հարցերը պետք է լուծվեն առանց բռնության. «Եթե ուզում ենք ունենալ նորմալ Հայաստան, բոլորը պետք է մերժեն բռնությունը: Մյուս կողմից էլ կոչ ենք անում, որ մենք էլ, որպես այս գյուղի հյուր, հարգենք ցանկացած համայնքում ընդունված համակեցության կանոնները: Եթե եղել է կոնֆլիկտ, պետք է երկու կողմից էլ  խնդիրն առաջացած լինի, ուղղակի համերաշխության կոչ: Առանց բռնության, ապրենք խաղաղ»:

Ըստ կազմակերպիչների, Շուռնուխում տեղի ունեցավ խաղողօրհնեքի ծես, ապա՝ համերգ՝ ազգագրական երգ ու պարով: Ավտոերիթին միացել են Կապանից, Գորիսից, հարակից բնակավայրերից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 


ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40