Շուշի պետք է գային 700 կամավորականներ՝ ադրբեջանցիներին օղակը գցելու և ոչնչացնելու համար

24.03.2021 23:54
1459

Ակնհայտ է, որ Թուրքիան Ղարաբաղում անցկացրած գործողությունով կանգ չի առնի՝ այս մասին է խոսում ՀՀ սահմանի մոտ տեղի ունեցած զորավարժությունները։ Այս մասին 24TV-ի «Позиция с Серобом Оганяном» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ ասել է  Wargonzo ծրագրի ղեկավար, հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը։ 

«Ինձ համար Արցախում տեղի ունեցած պատերազմում դեռ վերջակետ դրված չէ։ Ես կարծում եմ, որ սա ավելի լայն պատերազմ է, ոչ թե լոկալ ղարաբաղյան, այլ մեծ պատերազմ ընդդեմ այդ թվում և Ռուսաստանի։ Ճանաչելով Թուրքիային՝ նրանք կանգ չեն առնում ոչ մի վայրկյան, այլ շարունակում են կատարելագործել իրենց դիրքերը՝ սպառնալիք ստեղծելով մեր դաշնակիցների՝ առաջին հերթին Հայաստանի համար։ Ես չեմ կարծում, որ Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունները կվերսկսեն հենց հիմա։ Ենթադրում եմ, որ հիմա իրավիճակը կթեժանա Դոնբասում», - ասել է նա։ 

Պեգովը հույս ունի, որ Ռուսաստանի ղեկավարությունը՝ առաջին հերթին նախագահ Վլադիմիր Պուտինը խաբկանք չունի Թուրքիայի հետ հարաբերություններում։ «Այն ուժային կառույցների ղեկավարները, որոնց հետ ես շփվում եմ իմ մասնագիտության բերումով, թուրքամետ տրամադրություններ չունեն։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ Թուրքիան աշխատում է Ռուսաստանը քանդելու, մասնատելու ուղղությամբ։ Թուրք-ռուսական բարեկամություն կա միայն տեղեկատվական դաշտում, բայց իրական կյանքում, երբ ռուսական օդուժը հարվածում է թուրքամետ զինյալներին, քանդում նրանց ենթակառուցվածքները, ամեն ինչ ավելի հասկանալի է դառնում։ Հիմա պատերազմ է ընթանում ՌԴ-ի և Թուրքիայի միջև ոչ իհարկե ուղիղ բախման միջոցով։ Այդ պատերազմն ունի ավելի հիբրիդային բնույթ», - ասել նա։ 

Ռազմական լրագրողը նաև վստահ է, որ Արցախում տեղի ունեցած բախումները Իրանի հետ մեծ պատերազմ սկսելու նախերգանքն է։ «Այնտեղ ավելի շատ ոչ թե ադրբեջանական, այլ թուրք-իսրայելական ուժեր էին կռվում՝ ամերիկյան հովանավորությամբ, որի հիմնական թիրախն Իրանն է։ Նախադեպը, որ ստեղծվեց Արցախի տարածքում, կարող է օգտագործվել նաև Ուկրաինայի և Վրաստանի կողմից։ Բաքվի հաջողությունները կարող են ոգեշնչել ուկրաինացիներին, եթե հաշվի առնենք Դոնբասում զինուժի կուտակումը։ Այնտեղ նաև թուրքական «Բայրաքթարներ» են օգտագործում։  Հույս ունեմ, որ Դոնբասի տղաները սովորել են Արցախում տեղի ունեցածից», - հավելել է նա։ 

Պեգովը կարծում է, որ Արցախում կրկին մարտական գործողություններ կսկսվեն, եթե Դոնբասում պատերազմը վերսկսի։ «Սա մի ամբողջական հարավային ճակատ է՝ Դոնբաս, Հարավային Կովկաս, Սիրիա։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կփորձի լայնածավալ պատերազմ սկսել, բայց ինչ որ սադրանքներ կլինեն», - հավելել է նա։ 

Ռուսաստանցի լրագրողը կարծում է, որ բոլոր այն խոսակցությունները, թե Արցախում հայկական կողմի պարտությունը պետք էր Ռուսաստանին, կոնսպիրոլոգիայի դաշտից են։ «Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան։ Ես վստահ եմ, որ ռուսական էլիտան հասկանում է, որ թույլ Հայաստանը ՌԴ-ի համար շատ վատ է։ Այն, ինչ տեղի ունեցավ, վատ է նաև ՌԴ-ի համար, հարված է մեր երկրին։ Մենք պետք է օգնենք հայկական կողմին կառուցել ուժեղ պետություն, որը կլինի մեր ուժեղ դաշնակիցը տարածաշրջանում», - ասել է Պեգովը։ 

Պեգովը նաև պատմել է Հադրութի ընկնելու մասին՝ նշելով, թե ինքը երբեք չի ասել, թե քաղաքն ադրբեջանցիները չեն կարող գրավել։ «Ալիևն ասում էր, որ Հադրութն ադրբեջանցիները գրավել են, բայց ես երեք օր դեռ գնում էին այնտեղ։ Իսկ թե ինչու ընկավ Հադրութը՝ այստեղ երկու կարծիք կա՝ հանցավոր անգործություն կամ դավաճանություն։ Բայց որ Հադրութը կարելի էր պահել, ինձ համար շատ հստակ է։ Այն դիվերսանտները, որոնք մտել էին քաղաք, հայտնաբերվել էին մի քանի օր առաջ։ Ես շփվել եմ մարդկանց հետ, որոնք գտել էին այդ դիվերսանտներին և զեկուցել վերև։ Ինչու Հադրութն ընկավ՝ ինձ համար մինչև հիմա հանելուկ է։ Դա կապված է բանակում տիրող քաոսի, թե դավադրության հետ, հիմա չեմ կարող ասել, բայց որ կարելի էր ամեն ինչ կանխել, հստակ է։ Բանակում իսկապես քաոս էր։ Հայաստանն ուղարկում էր օգնության կրակել չիմացող երիտասարդ տղաների, այլ ոչ թե պրոֆեսիոնալ զինվորականների։ Նրանք բացարձակ պատրաստ չէին մարտական գործողություններին, հատկապես օդից եկող հարվածներին», - նշել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08