Շուտով Երեւան-Կապան ինքնաթիռով կգնամ գործի

03.11.2017 15:34
2373

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, նույն ինքը՝ Վոգը, որը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ տնօրենն էր, մարզպետ նշանակվելու առաջին իսկ օրվանից խնդիր է դրել լիսկայաթափել մարզը, ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցության տակ գործող համայնքապետերից։ Երեկ Վահե Հակոբյանից հարցրինք՝ կարո՞ղ է նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո հասնի այդ նպատակին։ Սակայն նրան հարցը հաճելի չթվաց եւ որոշեց չպատասխանել։


- Պարոն Հակոբյան, Սիսիանի ԲՀԿ-ական թեկնածուն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, կուսակիցները մասնավոր զրույցներում պնդում են, որ վարչական լծակների կիրառումն այդ տարածքում այն մակարդակի էր հասել, որ պայքարելն այլեւս անիմաստ էր։


- Գուցե իրեն հարցն ուղղեք, այդպես ավելի ճիշտ կլինի, որովհետեւ ես չեմ կարող ասել, թե ինչու է ինքը հրաժարվել պայքարից։


- Տեղեկություններ կային, որ Սիսիանի գործող քաղաքապետը՝ ՀՀԿ-ի թեկնածուն, ահաբեկում է մարդկանց, որ չմասնակցեն ԲՀԿ-ական թեկնածուի քարոզարշավին, մասնակցողներին ազատում էին աշխատանքից եւ այլն։


- Դա բացարձակ սուտ է, ինքը չէր կարող որեւէ մեկին սպառնալ, այդ տեղեկությունները չեն համապատասխանում։


- Իսկ Դուք ի՞նչ եք մտածում՝ ինչո՞ւ պիտի ԲՀԿ-ական թեկնածուն հրաժարվեր կես ճանապարհից…


- Ես ոչ մի բան չեմ մտածում, վարկածներ չունեմ։


- Կարո՞ղ եք ասել, որ ՏԻՄ առաջիկա ընտրություններին մարզի խոշոր համայնքներում առաջադրված բոլոր ՀՀԿ-ական թեկնածուները վայելում են Ձեր աջակցությունը։


- Այո, բոլոր։


- Կապանի թեկնածո՞ւն էլ՝ Աշոտ Հայրապետյանը։


- Այդ թվում։


- Դո՞ւք եք նրա թեկնածությունն առաջադրել։


- Բոլոր թեկնածուները քննարկվել են կուսակցության նիստի ժամանակ եւ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ փորձը, հեղինակությունը եւ այլն, առաջադրվել են։


- Մինչդեռ կան տեղեկություններ, որ Հայրապետյանի թեկնածությունը Ձեր սրտով չէր, նա նախկին մարզպետի մտերիմն է, առաջադրվել է բժիշկ եղբոր լավ կապերի շնորհիվ։


- Քաղաքապետի թեկնածուն միայնակ է։


- Բայց Դուք հարաբերվո՞ւմ եք նրա հետ, նա վայելո՞ւմ է Ձեր համակրանքը։


- Ես խնդրում եմ՝ այդ լուրերը ֆիլտրեք, տեսեք որն է հավաստի, նոր խոսենք։


- Կարո՞ղ ենք ասել, որ ՏԻՄ ընտրություններից հետո մարզում ազատված կլինեք նախկին մարզպետի ազդեցությունից։


- (Չի պատասխանում)։


- Իսկ ինքնաթիռը, որով Երեւանից Սյունիք աշխատանքի եք գնում…


- Ինքնաթիռ չէ, ուղղաթիռ է, բայց շուտով ինքնաթիռով էլ կգնամ գործի։

- Ձեր սեփակա՞նն է, թե՞ վարձակալում եք։


- Ուղղաթիռը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ ՊՆ-ի միջեւ կնքված պայմանագիրն է եւ քաղաքացիական մի ավիաընկերության միջեւ, որ պարբերաբար չվերթներ են կատարում, երբ հյուրեր են գալիս, անհրաժեշտություն կա արագ տեղափոխվել մայրաքաղաք կամ մարզկենտրոն, այդ ժամանակ ես համաձայնեցնում եմ իմ գրաֆիկը եւ ուղղաթիռի թռիչքը, լինելով պարզապես բարիդրացիական հարաբերությունների մեջ կոմբինատի ղեկավարության հետ, օգտվում եմ ուղղաթիռից։ Ինչ վերաբերում է ինքնաթիռին… Կապանի օդանավակայանի կառուցման աշխատանքներն ընթանում են, շենքը կառուցվում է, մայիս-հունիսին պլանավորված է առաջին չվերթը: Ինքնաթիռն արդեն գնված է, գտնվում է Չեխիայում եւ մարտին կլինի Հայաստանում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
hraparak.am
3 նոյեմբերի 2017թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34