Շուտով կվերադառնամ. սա ոգու փորձություն է և այս փորձությունն էլ պատվով կհաղթահարեմ. կալանավորված Մանվել Փարամազյանն ուղերձ է հղել

11.02.2022 19:40
3877

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը կալանավորված է, փաստաբանների միջոցով ուղերձ է հղել:

«Ս/թ փետրվարի 7-ին՝ առանց հիմնավոր պատճառաբանության և հիմքերի՝ կրկին կալանավորվեցի։

Ամիսների իմ բացակայությունը համայնքում բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել, որը իմ վերադարձով կարողացա ընթացքի մեջ դնել և բազմաթիվ կիսատ մնացած ծրագրեր կյանքի կոչել։ Այս անսպասելի կալանավորումը կրկին այդ ծրագրերն ու համայնքում իրականացվելիք լայնածավալ աշխատանքների տեմպերին իր հարվածն հասցրեց։

Հարգելիներս՝ վստա՛հ եղեք, շուտով կվերադառնամ և այս անգամ արդեն իր տրամաբանական ավարտին կհասցնենք այդ բոլոր ծրագրերը և իրականություն կդարձնենք նորանոր ծրագրեր՝ ի շահ համայնքի զարգացման։

Կգամ և կշարունակեմ իմ առաքելությունը, որի մանդատը դուք եք տվել ինձ։ Այս ամենը ժամանակավոր խնդիրներ են, որոնք ցանկացած առաջնորդ պետք է պատվով կրի և պատվով էլ դուրս գա այդ փորձություններից։ Մեր համատեղ և միասնական աշխատանքի արդյունքում այս ամիսների բացթողումները հաղթահարելու ենք միասին և ճակատներս պարզ սերունդներին ենք թողնելու այնպիսի համայնք, որի մասին դեռ երկար կխոսվի մեր պատմության մեջ։ Եղեք միասնական և ուժեղ, քանզի այդ միասնությունը ավելի կամրապնդվի իմ ներկայությամբ, որը կլինի շատ շուտով։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

Սա ոգու փորձություն է և այս փորձությունն էլ պատվով կհաղթահարեմ և կշարունակեմ լծվել համայնքի զարգացման կարևոր խնդիրներին։

Առաջիկայում ձեզ կներկայացնեմ համայնքում իրականացվելիք բոլոր ծրագրերը քայլ առ քայլ։

Ուժ և եռանդ բոլորիդ ընտանիքներին՝ եղեք առողջ, միասնական և սպասեք իմ վերադարձին։

Հարգանքով և հպարտությամբ` Քաջարան համայնքի ձեր ղեկավար՝ Մանվել Փարամազյան»,-ասված է ուղերձում։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40