Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը` Անկախության օրվա առիթով

21.09.2025 10:36
472

Սիրելի՛ հայրենակիցներ․

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 34-ամյակի առիթով։

1990 թվականի oգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը նոր ուղի հարթեց դեպի անկախ պետականություն, ինչը և հաստատվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, որով հայ ժողովուրդը կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին և «այո» ասաց Անկախությանը՝ համայն աշխարհին հայտարարելով, որ ստանձնում է սեփական պետության ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու պատասխանատվությունը:

Հայ ժողովուրդը, լինելով աշխարհի ամենահին քաղաքակրթության կրողներից, իր բազմադարյա պատմության ընթացքում տեսնելով շատ արհավիրքներ, անցնելով դժվարությունների և փորձությունների միջով՝ դիմակայել է անհամար զրկանքների, տարել անասելի հալածանքներ, սակայն երբեք չի կորցրել իր հույսն ու հավատը, ինքնությունն ու դիմագիծը, պահպանել է կրոնը, մշակույթը և ազգային արժեքները, ամեն անգամ դարձել ավելի ամուր, ուժեղ, իմաստուն ու միասնական։ Եվ հենց կուռ միասնականության, բարձր գիտակցության, անսպառ կենսասիրության, ստեղծարար ոգու, ժայռապինդ կամքի և աննահանջ պայքարի շնորհիվ էլ հասել է ազատ և անկախ ապրելու պանծալի երազանքին։

Խոնարհվում եմ հանուն հայրենիքի անկախության, անվտանգության ու խաղաղության համար բոլոր ժամանակներում զոհված մեր հայորդիների անմար հիշատակի առաջ: Հայոց անկախ պետականության ամրապնդման գործում ձեր նվիրումը, սխրանքները կարևորագույն ուղենիշ են լինելու ավելի հզոր ու խաղաղ պետության կերտման փառահեղ ճանապարհին։

Փա՛ռք ու պատիվ հանուն հայրենիքի ընկածներին․

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:

Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40