Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը այցելել է Տոլորս բնակավայր

15.01.2026 19:38
511

Սույն թվականի հունվարի 15-ին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Խաչատրյանի հետ այցելել է Տոլորս բնակավայր։

Այցելության ընթացքում հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին բնակավայրի որոշ թաղամասերում խմելու ջրի բացակայությանը։

Հովսեփ Առաքելյանը բնակիչներին վստահեցրել է, որ նշված խնդիրը 2026 թվականին կստանա վերջնական լուծում, և այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք կարևոր աշխատանքներ։ Մասնավորապես՝ Սիսիանի համայնքապետարանի հետ ակտիվ համագործակցության արդյունքում Տարածքային զարգացման հիմնադրամը իրականացրել է մոնիթորինգ՝ շուրջ 4 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման նպատակով և տվել դրական եզրակացություն։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը նաև նշել է, որ մինչև խնդրի վերջնական լուծումը՝ ամենօրյա ռեժիմով «Սիսիան համայնքի տրանսպորտ» ՀՈԱԿ-ի բեռնատար մեքենան հարմարեցված ձևով կապահովի բնակավայրի խմելու ջրի մատակարարումը՝ հնարավորինս թեթևացնելով բնակիչների հոգսը։

Հովսեփ Առաքելյանը Վարդան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է նաև Տոլորս բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատության խմբասենյակ, ծանոթացել կրթադաստիարակչական պարապմունքների կազմակերպմանը, սաների սննդակարգին և առօրյա պայմաններին։

Այսօր Արևմուտքի երկրները երկաթյա վարագույր տեղադրեցին իրենց շուրջ, ինչից այժմ տուժում են․ Վոլոդին

14.10.2026 15:08

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարին

14.10.2026 14:59

Նժդեհին նվիրված ցուցադրություն Սիսիանի պատմության թանգարանում

14.10.2026 14:47

Աղավնոյի հովիտ․Ծիծեռնավանք

14.10.2026 14:32

Պետք է անկլավներ և էքսկլավներ չլինեն․ Փաշինյան

14.10.2026 12:34

Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում հյուպատոսարանի մոտ անցկացվել են Ալիևի հասցեին կոշտ քննադատությամբ ակցիաներ

14.10.2026 10:28

Հռոմի պապի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել․ վիրահատությունը հաջող է անցել

14.10.2026 10:23

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան

13.10.2026 22:17

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք

13.10.2026 17:21

Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին

13.10.2026 17:11

6-ամյա երեխային ապտակելու դեպքով Սիսիանում քրեական հետապնդում է հարուցվել

13.10.2026 16:56

В Ереване отметили годовщину освобождения Ереванской крепости от персидского ига

13.10.2026 16:51